Իրանի պաշտպանության նախարարն Էր Ռիադին նախազգուշացրել Է անխոհեմ գործողություններից
МЕЖДУНАРОДНОЕ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել Է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե Էր Ռիադը անխոհեմ գործի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի «Ալ Մանար» հեռուստաալիքը:
«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս անմտություն չանել: Սակայն եթե նրանք ինչ-որ անխոհեմ բան անեն, մենք ոչ մի վայր անվնաս վիճակում չենք թողնի Սաուդյան Արաբիայում, բացառությամբ Մեքքայի եւ Մեդինայի»,- հայտարարել Է Դեհղանը, ում խոսքը մեջբերում Է Իրանի Tasnim գործակալությունը:
Իրանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքը հնչել Է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալ պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել Է, թե «իսլամական աշխարհի նկատմամբ իշխելու» Իրանի ցանկությունն արգելք Է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն հաստատելու համար:
Մոհամեդ բեն Սալմանի կարծիքով՝ Իրանը ձգտում Է հասնել Սաուդյան Արաբիայում բոլոր մահմեդականների սրբավայր՝ Քաաբա Մեքքայում: «Մենք Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական գործողությունների չենք սպասում՝ Իրանին հակազդել սկսելու համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



