Լուսինե Թովմասյանը և Սաթենիկ Հազարյանը՝ իրենց նոր կարգավիճակի մասին
ФОТОBlognews.am-ը գրում է
Երկուշաբթի օրվանից սկսած՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույսի» եթերում հաղորդավարական նոր համալրում է եղել: Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը և Սաթենիկ Հազարյանը համալրել են հաղորդման կազմը: Այսուհետ, Սիմա Բաղդասարյան և Մհեր զույգից բացի, եթերից բարի լույս կմաղթի Լուսինե Թովմասյան և Ավո Խալաթյան զույգը: Իսկ Սաթենիկ Հազարյանը հեռուստադիտողների հետ կկիսվի համեղ ուտեստների բաղադրատոմսերով:
«Երբ առաջարկը ստացա, ինձ տաս րոպե էր հարկավոր հասկանալու համար, արդյոք կկարողաման վարել, թե ոչ: Ամուսնուս հետ խորհրդակցեցի և ընդունեցի առաջարկը»,-նշում է Լուսինեն, ով ի դեպ հեռուստատեսությունում աշխատելու առաջին փորձն է: «Կարծում եմ՝ հեռուստադիտողին կկարողանամ փոխանցել լավ տրամադրություն և հետաքրքիր էմոցիաներ»:
Սաթենիկ Հազարյանն այսուհետ կվարի «Բարի լույս»-ի խոհանոցի բաժինը և հեռուստադիտողներին կառաջարկի համեղ ուտեստների բաղադրատոմսեր: «Ուրախ եմ, որ աշխատելու եմ «Բարի լույսի» թիմի հետ։ Չեմ բացի փակագծերը, թե ինչ է սպասվում, բայց բոլորին դուր կգա»: