«Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Քուշիի և ամուսնու սիրառատ լուսանկարները. Tert.am Life
ФОТОTert.am Life–ը գրում է
Հայ հեռուստադիտողների շրջանում մեծ պահանջարկ են վայելում բոլիվուդյան հեռուստասերիալները: Արմենիա TV-ով հեռարձակվող «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի դերասանները երկրպագուների մեծ բանակ ունեն Հայաստանում։
Tert.am Life–ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի, պարուհի և մոդել Սանայա Իրանին։ «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նա մարմնավորում է Քուշի Գումարի Գուպտային։ 33–ամյա դերասանուհին ծնվել է հին Մուբայում, որտեղ էլ անցել է իր մանկությունը։ Նա 7 տարի սովորել է գիշերօթիկ դպրոցում։
Սանայան մանկուց երազել է դերասանուհի դառնալ։ Նա իր ուժերը փորձել է նաև մոդելային ոլորտում, որտեղ նույնպես հաջողությունների է հասել։ Նա նկարահանվել է հայտնի ընկերությունների գովազդային հոլովակներում։
Դերասանուհին սիրում է զբաղվել նաև պարարվեստով։ Այժմ նա ուժերը փորձում է պարային նախագծի։ Այդ մասին հաճախակի է հրապարակումներ անում Ինստագրամում։
Սանայան ամուսնացել է 2016 թվականի հունվարի 25–ին։ Նրա ամուսինը Մոխիտա Սեգալան է։ Նա պարող է։ Հնդկական պարային նախագծում նրանք միասին են ներկայանում։
Շարունակությունը՝ այստեղ