Քիթը կարող է ստի դետեկտոր լինել
ФОТОԳիտնականներին տարիներ շարունակ չէր հաջողվում բացահայտել սուտը բացահայտող որևէ միջոց: Վերջին շրջանում գիտնականները ուսումնասիրել և պարզել են, որ երբ մարդը սուտ է ասում, նրա քթի շրջանի հյուսվածքների ջերմաստիճանի բարձրացում է լինում, որն օգնում է հեշտությամբ բացահայտել ստախոսին:
Գիտնականները իրենց ուսումնասիրությունը կատարել են՝ դեմքի տարբեր մասերի ջերմաստիճանը չափելով. պարզվել է, որ ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է աչքի ներքին անկյունում և քթի շուրջ:
Գիտնականները արձանագրել են նաև, որ բարդ մտավոր առաջադրանքներ կատարելիս ջերմաստիճանի անկում է արձանագրվում, իսկ սթրես տանելիս էլ բարձրանում է:
Դա կապված է ուղեղի այն կետի հետ, որը պատասխանատու է գիտակցության և մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար. իսկ սուտն ու մի քանի այլ գործոններ նշված շրջանում ակտիվություն են առաջացնում:
Այս մեթոդի կիրառմամբ պարզվել է նաև, որ կանանց շրջանում՝ գրգռվածության ժամանակ, բարձրանում է ջերմությունը դեմքի և կրծքի շրջանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: