Երկրպագուներին հիացրել է այն, թե ինչ արեց Մխիթարյանը՝ Ջակայի հետ (տեսանյութ)
ВИДЕОԹեև «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 25 խաղ անց, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր խաղով շատ չառանձնացավ, «Կարմիր սատանաների» երկրպագուներին շատ էր դուր եկել այն դրվագը, որում հայ կիսապաշտպանը ուժային պայքարում խաղի կանոնների սահմանում տապալում է Գրանիտ Ջակային։
Այս տեսանյութը թվիթերում մեծ արձագանք էր գտել. «Մխիթարյանը Ջակային հետ ուղարկեց Մյունխենգլադբախ»,- թվիթերում գրել է երկրպագուներից մեկը։ Մյուսները նշել էին, թե Հենրիխը Ջակային ուղարկում է մարզասրահ, կամ՝ բանալիների հետևից։ Երկրպագուներին հատկապես տպավորել էր այն, որ բավականին ամրակազմ շվեյցարացին այդքան հեշտ տապալվեց գետին Մխիթարյանի հետ պայքարում, ով չի առանձնանում որպես ուժային ֆուտբոլիստ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



