Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Զբոսաշրջիկները Հայաստան են այցելում բնության, մշակութային կառույցների, եկեղեցու ու խոհանացի համար

КУЛЬТУРА

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար պետք է «ազատվել» զբոսաշրջության խորհրդային մոդելից: Խորհրդային տարիներին զբոսաշրջությունը չէր խրախուսում զբոսաշրջիկի կապը բնակչության հետ: Այդ է պատճառը, որ հիմնական զբոսավայրերը բնակավայրերից հեռու են: Բնակիչն այս դեպքում չէր կարող հուշանվեր վաճառել զբոսաշրջիկին կամ ծառայություն մատուցել և դրա համար վճարվել: Փոխարենն՝ այսօր ոլորտի զարգացման տեսլականը պետք է հիմնվի զբոսաշրջիկ-բնակիչ անմիջական կապի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Տիգրան Կարապետյանը:

«Մեր կառուցվածքային զարգացման ուղղությունը հակառակն է: Մենք պետք է փորձենք նոր ծրագրեր իրականացնելիս այնպես անել, որ ճանապարհը տանի նաև այն մշակութային հուշարձանների մոտ, որտեղ կա բնակչություն ու, մյուս միջազգային ծրագրերի շնորհիվ, այդ բնակչությանը պետության կողմից մատուցել կրթության ծառայություն՝ գործիքներ, որ բնակիչը և՛ արժևորի զբոսաշրջիկին, և՛ իր աշխատանքը ու շահ ստանա, բայց ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ՝ գրանցելով դինամիկ զարգացում այն ներուժի, որ մենք ունենք»,- նշեց Տիգրան Կարապետյանը:

Խոսելով այն երկրների մասին, որտեղից ամենաշատն են մեր երկիր զբոսաշրջիկներ գալիս, Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին այդ առումով առաջատար երկներն են՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Միայն 2010 թվականին Իրանի Հանրապետությունից ավելի շատ զբոսաշրջիկ եկավ Հայաստան, և Ֆրանսիան դիրքը զիջեց: «Մենք ունենք մի քանի հաջողված ծրագրեր, մասնավորապես, Իտալիայի հետ, որտեղ 2011-2012 թվականներին՝ գրատպության 500-ամյակը նշելու ընթացքում կարողացանք նաև գովազդել Հայաստանը՝ որպես զբոսաշրջության կենտրոն, և կարողացանք հետաքրքրություն առաջացնել և Հայաստան բերել իտալացի զբոսաշրջիկներին. այդ ժամանակ Իտալիան 4-րդ հորիզոնականը գրավեց Հայաստան եկած զբոսաշրջիկների թվով: Սա բավական մեծ աշխատանք էր, եթե հաշվի առնենք այն, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան բավական մեծ հայկական գաղթօջախներ ունեն, Իտալիան դարձավ ոչ սփյուռքահայ զբոսաշրջիկ «մատակարարող» երկիրը: Սա դարձավ կիրառելի փորձ նաև այլ երկրներում: Այն ծրագրերը, որ, օրինակ, իրականացնում է Մշակույթի նախարարությունը դրսում, շատ մեծ կարևորություն ունեն՝ ցուցահանդեսներ, համերգներ, բայց դրանց հետ պետք է լինի միավոր, որը գովազդում է Հայաստանը՝ որպես զբոսաշրջության կենտրոն: Հռոմի Պապի հայտարարության շնորհիվ ամբողջ կաթոլիկ աշխարհում հետաքրքրություն ստեղծվեց Հայաստանի շուրջ: Հիմա մեր աշխատանքը պետք է լինի այս մարդկանց Հայաստանը տեսնելու հնարավորություն տալը: Դա պետք լինի համակարգված աշխատանք: Բոլորս նպատակը մեկն է՝ ավելանա զբոսաշրջիկների քանակը, Հայաստան այցելած զբոսաշրջիկները գոհ վերադառնան»,- նշեց Տիգրան Կարապետյանը՝ ավելացնելով, որ զբոսաշրջիկների տարեկան թիվն անցնում է 1 մլն-ից, սակայն այս տարի ակնկալվում է նաև 10 տոկոս աճ՝ հաշվի առնելով Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներն ու այն հետաքրքրությունը, որ կա այդ միջոցառումների նկատմամբ:

Հայաստանն ավելի շատ գրավում է զբոսաշրջիկներին մշակութային կառույցներով ու բնությամբ: Թեև վերջին տարիներին երկրում զարգանում է նաև զբոսաշրջության այլ ձևեր ևս, սակայն, ինչպես ցույց են տալիս Միլանի զբոսաշրջության ցուցահանդեսի շրջանակներում արված վերջին հարցումները, Հայաստանը զբոսաշրջիկների մեծ մասի պատկերացմամբ՝ բնությունն է, մշակութային կառույցներն, կրոն ու սնունդը: Սրանք էլ կլինեն ոլորտի այս տարվա զարգացման հիմնական ուղղությունները:

Արմենուհի Մխոյան

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»