Ռեալի կիսապաշտպանը բանավոր համաձայնություն ունի Ժոզե Մոուրինյուի հետ
СПОРТՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը,- հաղորդում է «Diario Gol»-ը:
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, որ եթե որոշի վերադառնալ ԱՊԼ, ապա կընտրի հենց մանչեսթերցիներին: Բեյլը պատրաստ է դիտարկել տրանսֆերի հնարավորությունը, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցի Չեմպիոնների լիգային:
«Ռեալը» պատրաստ է վաճառել Գարեթին, քանի որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի գալիս այն փաստը, որ Բեյլը բազմաթիվ վնասվածքներ է ստանում մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



