Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարեն Թորոսյան. «Հիմա, որ ասում եմ եզդի եմ, ասում են՝ հա, Քյարամն էլ էր եզդի, դա արդեն ինձ հերիք է»

БЛОГ

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից  Էջմիածինցի Կարեն Թորոսյանն ասում է, որ ապրիլը ոչ պակաս հաղթանակի ամիս է: Նա այսօր՝ մայիսի 9-ին բարձրանալու է Եռաբլուր և հաղթանակի տոնը նշելու է իր նահատակ ընկերների հետ, հետո այցելելու է Քյարամի ու իր մյուս ընկերների շիրմներին: Ասում է` այնպիսի ժամի է գնալու նրանց «մոտ», որ այնտեղ մարդ չլինի:

«Ապրիլը կլիներ սովորական ամիս՝ ամսի 1-ը` հումորի օր և այլն, բայց այդ դեպքերից հետո ապրիլը շրջանցեց մայիսին: Ճիշտ է, ցավալի էջ է, որ անձամբ ես ընկերներ կորցրեցի, բայց նաև դարձավ հաղթանակի ամիս, որ թույլ չտվեցինք թշնամուն մեր սահմանը վերցնել՝ դրանով կանխելով 1990-ականների պատերազմի կրկնությունը: Մեր տղաների արյան գնով պաշտպանեցինք մեր հայրենիքի սահմանները»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Կարենին հանդիպեցի Մայր Աթոռի բակում: Նա քայլելով պատմում է իր ընկերների մասին։ «Պիտի բոլորն իմանան, թե ինչ հերոսներ ենք ունեցել,-ասում էր նա և հավելում,-չմտածեք, թե նրանք զոհվել են, դրա համար եմ այդպես ասում, իրոք հերոս տղերք էին»:

Կարեն Թորոսյանն ազգությամբ եզդի է: Ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և 2014թ. վերադարձել է Հայաստան, որպեսզի ծառայի բանակում: Զորացրվելուց հետո էլ մի քանի ամսով մեկնել է Ռուսաստան` աշխատելու, բայց հետ է եկել, ասում է՝ «հայրենիքից լավ տեղ չկա»:

Ասում է` շատ է ուրախացել, երբ իմացել է, որ Արցախում է ծառայելու։ «Հայաստանի դարպասները սկսվում են Արցախից»,- ասում է Կարենը:

Նա Ռուսաստանում գտնվելու տարիներին լուսանկարչություն է սովորել: Ասում է, որ իր մասնագիտությունը բանակում շատ է պետք եկել: Բայց քանի որ լուսանկարչական ապարատ հնարավոր չէր պահել բանակում, իր ընկերներին նկարել է հեռախոսներով:

«Տղաները, որ այսօր չկան, նկարում էի: Երբ առիթ էր լինում՝ ծնունդ, երդման արարողություն, կամ, որ հավաքվում էին` ինձ էին ասում, որ նկարեմ, վառ հուշեր մնան այդ պահերից»,-ասում է Կարենը և թվարկում այն անձանց անունները, ում հաճախ է նկարել բանակում՝ 4-րդ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Ռոբերտ Աբաջյան, արարատից Անդրանիկ Զոհրաբյան, լեյտենանտ Տիգրան Պողոսյան և այլն: Կարենը թվարկում է բոլորի անուններն ու, խորհը շունչ քաշելով, ասում է, որ այդպիսի հերոս տղաների հետ է ծառայել: Բոլորն էլ զոհվել են 2016թ. ապրիլին: Կարենը  այդ տղաների հետ նկար չունի, քանի որ միշտ լուսանկարչի դերում է եղել:

Պահպանվել են միայն Քյարամի նկարները ու տարածվել է լրատվամիջոցներով, իսկ մյուս տղաների նկարները մնացել են հեռախոսների մեջ ու կռվի օրերին ոչնչացվել:

«Ինչպես սերը տարիք, սոցիալական վիճակ չի հարցնում, այնպես էլ սահմանը, հայրենիքի պաշտպանությունը չի հարցնում՝ ով ես դու:  Կարևորը, եթե ունես ոգի, հայրենիքդ սիրում ես, ուրեմն դու կկռվես, ինչ սոցիալական կարգավիճակի մարդ էլ լինես,-նշում է Կարենը և որպես օրինակ նշում Քյարամ Սլոյանին: -Բոլորս էլ գիտեինք, որ Քյարամը ոչ այդքան բարեկեցիկ կյանքով էր ապրում: Հիշում եմ, որ իրար հետ պոստ էինք պահում, ասում էր զորացրվելուց պիտի տունս սարքեմ, բայց նա կռվեց ու կռվեց անձնվիրաբար, մինչև վերջ»:

Կարենը նշում է, որ նախքան ապրիլյան պատերազմը ծնողների մի մասն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց տղաներին ազատեին բանակից, բայց քառօրյա պատերազմից հետո, հերոս տղաների շնորհիվ, շատերի մոտ մտածելակերպ է փոխվել: Հիմա արդեն հետ չեն պահում իրենց տղաներին: Գոնե ինքը մի քանիսին ճանաչում է, որ սիրով են բանակ ճանապարհել:

Արդեն նախկին զինվորն ասում է, որ պատերազմական իրավիճակներում դեր է խաղում մարդկային որակները և կապ չունի, թե ինչ ազգի ներկայացուցիչ ես, հարուստ ես, թե աղքատ: Բայց ասում է, որ Քյարամի սխրագործությունից հետո եզդի ազգի պատիվը բարձրացվեց:

«Ես հիմա ավելի հպարտ եմ, եթե մի տեղ հավաքվենք կարող ա ընկերներիս խնդրեմ, որ ինձ որպես եզդի ներկայացնեն: Հիմա, որ ասում եմ եզդի եմ, ասում են՝ հա, Քյարամն էլ էր եզդի: Դա արդեն ինձ հերիք է»,-ասում է Կարենը և հավելում, որ եթե նման իրավիճակներ նորից կրկնվեն, իրենք պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները: Նա պատմեց, որ 1990-ականներին իր հայրը ևս մասնակցել է Արցախի ազատագրմանը, կռվել է Օմարի սարերում:

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաները միշտ Կարենի հետ են։ Ասում է` երազում անընդհատ տղաներին է տեսնում, որտեղ բոլորը ողջ են։ «Երանի իմ այդ երազներին, որ բոլորը ողջ են, ժպիտը դեմքներին»,-ասում է Կարենը:

Ամեն առավոտ, երբ աչքերը բացում է, իրեն թվում է թե դիրքերում է, իր հերթափոխի ժամն է: Կարենը նշում է, որ ապրիլյան քառօրյան իր մեջ էլ է շատ բան փոխել: Ասում է, որ ամեն ինչ հիմա կապում է կռվի, պատերազմի հետ: Նույնիսկ հարսանիքի ժամանակ, երբ հրավառության ձայն է լսում, իրեն թվում է, թե կրակում են ու շուտով հնչելու է «Տագնապ» հրամանը:

«Չի կարող այդ հիշողությունները չմնալ, մանավանդ այդքան ընկերներ եմ կորցրել: Տեսեք, դուք իրենց չճանաչելով եք հուզվում, խեղդվում, բա ես ի՞նչ ասեմ, որ ճանաչել եմ: Եթե դուք չեք մոռանում, ես հաստատ չեմ մոռանա»,-ավելացնում է Կարեն Թորոսյանը:

Պատմում է, որ ապրիլի մեկը սովորական օր էր։ Արթնացել են, զբաղվել իրենց առօրյայով։ Ասում է` այդ օրը Արմենակ Ուֆանյանը դիրքերով շրջայց կատարելու ժամանակ, իրեն և մյուսներին հրահանգել է փորել որոշակի հատվածներ, որպեսզի պատրաստ լինեն հարձակմանը: Կարենը հիշում է, որ այդ օրը Ուրֆանյանի մտքով անցել է, որ հնարավոր է հարձակում լինի:

«Ասացի, պարոն կապիտան, ես չփորեմ էլի, դեմբել տղա եմ, 2 ամսից զորացրվելու եմ: Ասաց՝ չէ, հենց դու պիտի փորես, որ երկու տարվա ծառայությունդ ջուրը չընկնի: Դա էլ արեցինք որոշ չափով, ու այդ օրը երեկոյան, երբ իմ հանգստի ժամն էր, ականանետեր, ծանր զենքեր, տագնապ ու այդ ամեն ինչը սկսվեց»,-հիշում է Կարենը:

Նա ասում է, որ Արմենակ Ուրֆանյանը գիտեր, որ զոհվելու է, այդ վախը կար. «Անգիտակից մարդը չի վախենում»: Արմենակն իր զինվորներին հրամայել է, որպեսզի կռվի ժամանակ հետ գնան: 3 զինվոր փամփուշտներ են մատակարարել տղաներին, բայց նրանցից Քյարամը հետ չի գնացել, Ուրֆանյանին ասել է, որ եթե մեռնի, ուրեմն նրա հետ է մեռնելու:

«Հիշում եմ, Ուրֆանյանի հետ կապով կապվում էինք, բարկանում էր, ասում էր մի խանգարեք: Բայց դա մեզ դուխ էր տալիս, արդեն գիտեինք, որ հերոսի հետ ենք կռվում»,-ասում  է Կարենը: Սկզբում նրանց չեն ասել, որ Արմենակ Ուրֆանյանը զոհվել է, զինվորներին ասել են` վիրավոր է: Հետո, երբ տեղեկացրել են զոհվելու մասին, արդեն չեն վախեցել։

«Ոչ թե կռվում էինք կռվելու համար, այլ մուռը հանելու համար: Այդպես էլ արել ենք։ Ճիշտ է, ցավալի է, որ կորցրել եմ նրանց, բայց մյուս կողմից էլ հպարտություն եմ զգում, որ իրենց գիտեմ, ճանաչել եմ: Ուրֆանյանի, Քյարամի հետ պոստեր եմ պահել»,-նշում է Կարեն Թորոսյանը:

Կարենը շատ մտերիմ է եղել Քյարամ Սլոյանի հետ: Ասում է, որ նրա հետ նույն օրը, նույն մեքենայով են եկել զորամաս: Լավ ծառայության համար միասին 3 անգամ արձակուրդ են գնացել, ունեցել են բանակի գերազանցիկի կրծքանշան, իսկ Քյարամը «Մարտական խաչ» մեդալի է հասել:

«Պոստեր բարձրանալուց Քյարամն ասում էր՝ Կարեն, որ դիվերսիա սկսվի, կասես՝ մի րոպե սպասեք հեսա Քյարամին քնից հանեմ, թող գա կռվի: Շատ կատակասեր, մաքրասեր տղա էր: Զորամասում կողք կողքի էինք քնում, ինձ հարազատ մարդ էր դարձել»,-ասում է Կարենը:

Քյարամին բոլոր են սիրել իր նվիրված լինելու համար, իսկ գումարտակի հրամանատարը Քյարամին դիմել է՝ Քյարամոս և անվանել ոսկի ձեռքեր ունեցող: Կարենը պատմում է, որ Քյարամը պոստը սարքում էր գեղեցիկ մի վայր, ամրացնում էր, կառուցում, շինարարության վարպետ էր:

Հիշում է, որ Քյարամը շատ ճագար է սիրել: Ասել է, որ զորացրվելուց հետո ճագարներ է պահելու ու բազմացնելու, իսկ երբ ամուսնանա հարսանիքի հիշարժան պահերը լուսանկարելու է Կարենը:

Կարենն անմիջապես անցում է կատարում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Ասում է, որ նրան ևս մի քանի ամիս էր մնացել զորացրվելու: Հիշում է, որ Ռոբերտը բարի նախանձով էր նայում զորացրվողներին, իսկ ում զորացրվելու ժամկետը մոտ էր, խորհուրդ էր տալիս լավ ծառայել և պատվով զորացրվել:

«Նա իր տեղը լավ գիտեր՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Բարի ժպիտ ուներ, շատ լավ տղա էր, լավ ծառայող էր մեր Կյաժը»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Նույնն ասում է նաև արարատցի Անդրանիկ Զոհրաբյանի մասին: Նա ֆուտբոլի սիրահար է եղել, Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներից:

«Ասում էր` պիտի լավ ֆուտբոլիստ դառնամ, դու էլ գաս ինձ բալետ անես: Ես էլ ներվերն ուտում էի, ասում էի` դեմքիս վրա լրիվ քո անունն եմ գրելու, Հայաստանի դրոշը կպցնելու եմ` գամ քեզ բալետ անեմ»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Կարենը չի մոռացել նաև 5-րդ վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Տիգրան Պողոսյանին, ով զոհվել է 2016թ. ապրիլի 25-ին՝ 82մմ ականանետից: Տիգրանն արթիկցի էր, նախկինում եղել է Կարենի դասակի հրամանատարը:

«Շատ հասարակ տղա էր, որ առաջին անգամ նրան տեսա, մտածեցի` զինվոր է: Հարցրեցի՝ ախպերս, ստեղ աֆիցերները ոնց են ծառայում, ծիծաղեց: Իմանալով, որ իր վաշտի մասին եմ հետաքրքրվում, ասաց՝ ապ ջան, դե հենա, կարգին աֆիցեր է քեզ ընկել: Ձեռքը երկարացրեց ու ասաց, ես եմ քո դասակի հրամանատարը ու հրավիրեց սուրճ խմելու: Տիգրանը սև ու քաղցր սուրճի սիրահար էր, տոննաներով սուրճ էր խմում»,-պատմում է Կարեն Թորոսյանը։ 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира