Վլադիմիր Գասպարյանը համոզված է, որ լինելու է նոր կառավարության կազմում
ОБЩЕСТВОՀայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լինելու է նոր կազմավորվող կառավարության կազմում:
«Իհարկե, լինելու եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա երկարակեցությունը կառավարության կազմում, Գասպարյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Գասպարյանը դրանք բնութագրեց հիանալի և հավելեց, որ կառավարության բոլոր անդամների հետ ունի շատ լավ հարաբերություններ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



