«Ժողովուրդ». Գեներալի խաղողը մթերվել է արտահերթ
ОБЩЕСТВО««Ժողովուրդ»–ը խաղողագործներից տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի մոտ օրեր առաջ, երբ մեծ հերթեր են գոյացած եղել, գործարանին են մոտեցել մի քանի բեռնատարներ՝ խաղողով բեռնված, և գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետև «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»։
Ինչից հետո գործարանի դարպասները բացվել են, և միայն այդ ավտոմեքենաներին առանց հերթի ներս են թողել։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանից, որը լսելով հարցը՝ ասաց. «Ինձ նման հարցեր մի՛ տվեք։ Ես նման հարցերով չկամ, և ինձ մի՛ անհանգստացրեք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



