Եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու. Մովսես Հակոբյան
ОБЩЕСТВОՌազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ մայիսյան Եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ստեփանակերտում հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Մենք կայացած պետություն ենք, ունենք պաշտպանված երկիր՝ ի դեմս հայոց զինված ուժերի: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Հակոբյանը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայ ժողովրդին մաղթել է նորանոր հաղթանակներ. «բայց այս անգամ արդեն սպորտի, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



