Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մենք մեր զոհված տղերքի արյունով ենք մեր հողերը դարձրել անվերադարձնելի. Սարգիս Միքայլեյան

ЛАЙФ

Life.panorama.am-ի զրուցակիցն է ռեժիսոր, ազատամարտիկ Սարգիս Միքայելյանը: Մեզ հետ զրույցում նա իր շնորհավորանքը հղեց եռատոնի կապակցությամբ, ինչպես նաեւ հիշեց Արցախյան պատերազմի որոշ դրվագներ:

«Շուշիի հաղթանակով մենք խորտակեցինք պատերազմը` ի շնորհիվ Կոմանդոսի, ով Շուշիի գրավման գլխավոր հեղինակն էր, թեեւ այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արգելել էր դա: Շնորհավորում եմ այն բոլոր ազատամարտիկներին, որոնք իրոք կռիվ են տվել պատերազմի դաշտում: Ցավում եմ, որ այսօր ունենք  5000-ից ավելի ազատամարտիկներ, որոնցից շատերը գտնվում են սոցիալական շատ վատ վիճակում: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք արդեն 25 տարի է, իրենց մարմիններում կրում են բեկորներ եւ հնարավորություն չունեն վիրահատվելու: Նրանք իսկապես հերոսներն են, քանի որ շարունակելով իրենց մարմնում զգալ այդ վերքերը, միեւնույն է, ոչ մի վայրկյան չեն խուսափում անհրաժեշտության դեպքում կրկին հայերնիքի համար ոտքի կանգնել, ինչը փաստեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Ես հպարտությամբ եմ փաստում, որ անգամ սփյուռքից բազմաթիվ հայորդիներ պատրաստ եղան անցյալ տարի գալ Հայաստան` մեր սահմանների անառիկությունը պահպանելու, ապացուցելու, որ մենք, միեւնույն է, անկոտրուն ենք: Կրկնակի հպարտությամբ փաստում եմ նաեւ այն, որ մենք բոլորս մեր զինվորների կողքին ենք, բայց նրանք այնքան պինդ ու հայրենասեր են, որ նրանց ոգեւորելու կարիքն անգամ չկար: Մեր զինվորները պատրաստ են կյանքով պահելու մեր հողերը, սա Ադրբեջանի բանակը չէ, որտեղ զինվորներին ստիպելով բերեն առաջին գիծ, մեր հայ տղերքը, ապրելով դրսում, մեկ է, գալիս են Հայաստան ծառայելու եւ դա անում են իրենց կամքով: Իսկ այս տեսակ բանակ ունեցող երկիրն այլեւս երբեք չի կարող պարտվել, եթե թշնամիները ներսիրց չլինեն»,- նշեց Սարգիս Միքայելյանն ու շարունակեց.

«Թեեւ Ադրբեջանը մեծ թվով զենքեր ունի, սակայն եթե նրանք վստահ լինեին, որ պատերազմը տանուլ չեն տա, ապա հիմա վաղուց էին կռիվ տվել: Վախկոտի զենքը միայն մեր օգտին կծառայի, վախկոտը չի կարող կռվել քաջի դեմ: 90-ականներին էլ, երբ Մարտունիում եկան ու Մոնթեին ասացին, որ մեզ ընդառաջ 50 տանկ է գալիս, նա ասաց` «Ինչո՞ւ եք վախենում, ուրախացեք, քանի որ դրանք մեր տանկերն են», եւ կես ժամ անց մարտական գործողությունների ընթացքում այդ տանկերից 18-ն արդեն մերն էին: Այն հայրենասիրական ոգին, որ ունի հայ ռազմիկը, նրան ոչինչ չի կոտրի: Եվ վերջապես, մենք կռվում ենք մեր հողերի համար, իսկ իրենք ստի վրա կառուցած պատմության համար: Մենք մեր զոհված տղերքի արյունով ենք մեր հողերը դարձրել անվերադարձնելի: Մենք միայն Արցախի լեռնային մասն ենք գրավել, բայց Արցախն ունի նաեւ հարթավայրային մաս, որը գնում է մինչեւ Արազ ու հասնում Կասպից ծով»:

Խոսելով իր հիշողությունների մասին`Սարգիս Միքայլեյանը պատմեց.

«Այդ օրերին ես արդեն վիրավոր էի, բայց Արցախում էի: Մենք Քելբաջարի կողմից ենք միացել մերոնց, այդ ժամանակ, երբ իմացանք Շուշիի ազատագրման մասին, անասելի ու անպատմելի զգացողություններ ունեցանք, դա հրաշք օր էր: Ուզում եմ առանձնահատուկ խոսել նաեւ արցախցիներից, նրանք շատ մարտունակ ժողովուրդ են: Այդ օրերին տասը տարեկան երեխան անգամ ինքնաձիգը ձեռքը գալիս էր, պառկում մեր կողքին եւ ուզում էր կռվեր թուրքի դեմ: Էն ժամանակ խնդրում էինք այդ երեխեքին, որ գոնե կողքի նստեն ու փամփուշտները փոխանցեն, բայց նրանց պատասխանը մեկն էր` «Չէ, մենք ալ ենք թուրքի դեմ կռվելու»: 1992թ-ին Շամշադինում որսորդական հրացաններով 14-15 տարեկան երեխեքը երկրորդ ճակատ բացեցին ու մարտական գործողություն սկսեցին: Այս ժամանակներում Երասխում մի 15-ամյա երեխա կորեց` Վարդան Զատիկյանը, նա գաղտնի նստել էր զինվորական մեքենաներից մեկը, որը ուղեւորվելով Երասխի կողմը, այդպես էլ չվերադարձավ ու այդ երեխայից էլ մինչ օրս լուր չունենք: Նման դեպքերը շատ են, որոնք նաեւ մեզ մեծ հպարտություն են ներշնչում, չէ որ այս ամենը խոսում է ազգային անպարտելի ոգու մասին»:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО