Մերի Մակարյանը, Լայանան, Սոնա Ռուբենյանն ու Նաիրա Մովսիսյանը՝ իրենց նիհարելու մասին. լուսանկարներ
ФОТОWnews.am-ը գրում է.
Սոնան, Մերին, Նաիրան, Լայանան բացահայտում են իրենց նիհարելու եւ կորցրած կիլոգրամների գաղտնիքները
Դերասանուհի-հաղորդավարուհի Մերի Մակարյանի խոսքով՝ իր կյանքում առաջին անգամ սկսել է առողջ ու համեղ սննդակարգով սնվել. «Երբեւէ չեմ մտածել քաշս իջեցնելու մասին, բայց միշտ երազել եմ լինել շատ նիհարակազմ աղջիկ։ Երբ տեսնում եմ նիհար կազմվածքով աղջիկների, հարցնում եմ՝ թե ինչպես են հասել արդյունքի, պատասխանում են՝ այ, այդպես քո պես երազելով։ Հիմա ես առավոտյան տանից դուրս գալիս ինձ հետ վերցնում եմ ուտելիքով պայուսակը, որը հոգատարությամբ ուղարկում է դիետոլոգ Գայանեն, արդյունքում՝ ինձ մոտ կա ողջ օրվա թարմ ու որակյալ սնունդը։ Նկարահանման հրապարակում նույնիսկ հումորներ են անում, թե կարող են ժամը 20:00-ի իմ ուտելիքը վերցնեն ու իրենք ուտեն»։
Երգչուհի Լայանան իր փորձով պատմում է, որ հնարավոր է համեղ, բայց բալանսավորված սնվելով նիհարել. «Բազմիցս աշխատել եմ տարբեր մասնագետների հետ, չեմ ուզում թերագնահատել, բայց կա էական տարբերություն։ Գայանեի ուղարկած ուտելիքներն այնքան համեղ են, որ հաճույքով հստակ ժամերին ուտում եմ ապուրներ, հավի կրծքամիս, լոբի, բանջարեղենային աղցաններ, կանաչեղեն, ֆիտնես թխվածքներ, նաեւ շատ ջուր եմ խմում։ Այս դեպքում համեղ չափաբաժիններով սնվելով ես քաշ եմ կորցնում։ Երբ հետագայում հղիանամ երկրորդ բալիկով, ուզում եմ նրա հետ աշխատել ամբողջ ինն ամսվա ընթացքում, որ ծննդաբերությունից հետո չտառապեմ նիհարելու խնդրից»։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը շուրջ 10 օր է օգտվում դիետոլոգի ծառայությունից, խոստովանում է, որ առաքիչի զանգից սկսել է առավոտյան վաղ արթնանալ. Նա տաս օրում նիհարել է 3 կիլոգրամ. «Երբ որոշում ես ինքնուրույն նիհարել, չես կարող կալորիաները հաշվել, շատ ժամանակ է պահանջվում սնունդը պատրաստելու համար, իսկ հիմա առավոտյան նրա կողմից ստանում եմ ողջ օրվա սնունդը։ Սկսել եմ բալանսավորված ու ռեժիմով սնվել։ Փոփոխությունը նկատեցի հենց առաջին օրվանից, անմիջապես արտացոլվեց օրգանիզմիս վրա»։
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի փոխանցմամբ՝ իր պայուսակում այնքան տարբեր ուտեստներ են լինում, որ քաղցած չի մնում, նույնիսկ Գայանեին խնդրում է ժամը 20:00-ի սնունդը չուղարկել։ Նա առաջին շաբաթում կարողացել է նիհարել 6 կիլոգրամով. «Բալիկիս լույս աշխարհ գալուց հետո ավելորդ քաշ էի հավաքել, ծանոթներս օգտվել էին, որոշեցի ես էլ փորձել, արդյունքից իսկապես գոհ եմ, միանգամից կարողացա նիհարել։ Այս պահին դիետոլոգի խորհրդով դադար ենք տվել, բայց պիտի 60 կիլոգրամ դառնամ։ Ինձ համար կարեւոր է ոչ միայն արտաքնապես լավ տեսք ունենալը, այլեւ իմ առողջությունը։ Նիհարելուց հետո հասկացա, թե իմ ծանր քաշին երեխային գրկելն ինչ սարսափելի վիճակ էր։ Այսպես չես զրկում քե համե սնվելու հաճոյքից, միաժամանակ նաեւ նիհարում ես»։
Հաղորդավար Հակոբ Հակոբյանն ու Գայանե Շահխաթունին «Առաջ եւ հետո» լուսանկարներով ներկայացրել են նիհարած կանանց զգալի արդյունքները։ Երեկոյի ընթացքում հյուրերը մասնակցել են խաղարկության, հաջողակները շահել են նվերներ, նաեւ համտեսել են պայուսակներում ներառված ֆիտնես դիետիկ խմորեղենները, որոնք ալյուրի փոխարեն պատրաստվում են վարսակի թեփով, իսկ շաքարի փոխարեն օգտագործվում է ֆրուկտոզա, անյուղ կաթնամթերք, չի պարունակում կարագ ու քիմիական հավելանյութեր։