15 խելահեղ թանկ և բացարձակ անօգտակար առարկաներ
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Որոշ մարդիկ իրենց կարգավիճակը հաստատելու համար ձգտում են գնել ամենաթանկ առարկաները: Novate.ru-ն ներկայացնում է 15 ամենաթանկ և բացարձակապես անօգտակար առարկաներ:
1. Ոսկե ուսապարկ

Billionaire Boys Club ընկերության՝ 2009 թվականին թողարկած ուսապարկն արժե $1650:
2. Ոսկե բջջային հեռախոս

Բրիտանացի ոսկերիչ և դիզայներ Ստյուարտ Հյուզը ստեղծել է iPhone 5-ի բացառիկ տարբերակը, որն արժե $ 16 764 000:
3. Քաղաք

2002 թվականին Կալիֆոռնիա նահանգի Բրիջվիլ քաղաքը eBay-ում վաճառվել է $ 1,77 միլիոնով:
4. Սպիտակ տրյուֆելներով պիցցա

Լոնդոնի Gordon Ramsey’s Maze ռեստորանում վաճառվում է ամենաթանկ պիցցան, որն արժե $150:
5. Համակարգչային մկնիկ «Swarowski»-ից

Մկնիկը` ամբողջությամբ պատված ավստրիական սպիտակ տարազներով և Swarowski բյուրեղներով, արժե $ 34 000:
6. Ոսկե հեծանիվ

Goldgenie ընկերությունը թողարկել է մրցավազքային հեծանիվ` պատված ոսկու շերտով: Այն արժե $ 500 000:
7. Շերոն Սթոունի համբույրը

2003 թվականին Շերոն Սթոունի երկրպագու Ջոնի Ռիմը նրա հետ 45 վայրկյան համբուրվելու համար վճարել է $ 50 000:
8. Միլիոն դոլարանոց օծանելիք

DKNY ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաթանկ Golden Delicious Million Dollar օծանելիքը, որն արժե մեկ միլիոն դոլար: Օծանելիքի սրվակը զարդարված է 2700 ադամանդով, 183 դեղին շափյուղայով և մեկ դեղին ադամանդով:
9. Ոսկե վերնաշապիկ

Հնդիկ տեքստիլային մագնատ Պանկայ Ռարաքը իր 45-ամյակի կապակցությամբ պատվիրել է մաքուր ոսկուց վերնաշապիկ, որն արժե $ 213 000:
10. Ալմաստե տաշտակ քոթոթների համար

Այն զարդարված է 45 000 Swarowski բյուրեղով և արժե $ 39 000:
11. Քար Մարսից

Մարսից երկրագնդի վրա ընկած երկնաքարի կտորը վաճառվել է $ 450 000-ով:
12. Ադամանդե մանյակ

Շների հարուստ տերերը կարող են գնել I Love Dogs Diamonds մանյակներ իրենց շների համար, որոնցից ամենաթանկն արժե $ 3,2 միլիոն:
13. Ադամանդե վերնազգեստ կնգուղով

Konquest ընկերությունը թողարկել է ադամանդներով զարդարված վերնազգեստ, ինչն արժե $ 10 000:
14. Ալբերտ Էյնշտեյնի նամակը

2012 թվականի հոկտեմբերին Էյնշտեյնի ձեռքով գրված նամակը աճուրդում վաճառվել է 3 միլիոն դոլարով:
15. Ոսկե մոնոպոլիա

Միլիոնատերերը, ովքեր սիրում են խաղալ «Մոնոպոլիա», հավանաբար կհետաքրքրվեն դրա բացառիկ տարբերակով: Այն պատրաստված է 18 կարատանի ոսկուց և արժե $ 2 միլիոն:



