takprosto.cc կայքը ներկայացրել է 18 կանացի խորամանկություն, որոնք կօգնեն անհարմար իրավիճակներում:

Թևատակերի հատվածում հագուստը սպիտակեցնելու համար օգտագործեք սննդի սոդա կամ կիտրոնի հյութ:

Եթե զուգագուլպան պատռվել է, կարող եք օգտագործել անգույն լաք եղունգների համար:

Կոպիտ հագուստը կարող է այլևս չծակծկել, եթե այն մի գիշեր թողնեք սառնարանում: Միայն թե չմոռանաք այն դնել տոպրակի մեջ:

Էլեկտրականացումից ազատվելու համար իրերը մաքրեք չոր անձեռոցիկով:

Մազերի համար նախատեսված արդուկը կարելի է օգտագործել հագուստի փոքր մասերն արդուկելու համար:

Տոնային կրեմի հետքերը կարող եք վերացնել սափրվելու համար նախատեսված կրեմով:

Չափազանց նեղ կոշիկներ ունենալու դեպքում տոպրակների մեջ ջուր լցրեք, դրանք դրեք կոշիկի մեջ, ապա կոշիկները մի գիշեր թողեք սառնարանում:

Եթե հագուստի վրա կարմիր գինի է թափվել, ապա այն կարելի է հեռացնել սպիտակ գինու միջոցով:

Երկարաճիտ կոշիկների ձևը պահպանելու համար թերթ օգտագործեք:

Նոր կոշիկներ հագնելիս պինդ դեզոդորանտ քսեք դրանց վրա:

Կոշտ կաշվից ազատվել կօգնի այն թրջելը:

Կրծկալից դուրս եկած երկաթները փակելու համար կօգնի կպչող թուղթը:

Կարմիր շրթներկը երբեմն հետքեր է թողնում հագուստի վրա: Դրանից ազատվելու համար կարող եք մազերի համար նախատեսված լաքն օգտագործել:

Եթե կորցրել եք ականջօղերն ամրացնելու համար նախատեսված միջոցները, ապա կարող եք ռետին օգտագործել:

Եթե ակնոցը լայնացել է, այն կարող եք ֆիքսել եղունգների համար նախատեսված անգույն լաքով:

Զամշից կոշիկների վրայից կեղտը կարող եք հեռացնել ռետինի միջոցով:

Տոպրակները փակող միջոցները երբեմն կարող են օգտագործվել կոճակների փոխարեն:

Ջինսե տաբատի կոճակին երբեմն կարող են փոխարինել գրենական պիտույքները:

Թարգմանությունը 168.am-ի