Վրաստանի հանքահորում դժբախտ պատահարի զոհ Է դարձել չորս մարդ
ОБЩЕСТВО Գտնվել են չորս հանքափորների մարմինները, որոնք մայիսի 9-ին զոհվել են Թղիբուլի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով: Փրկարարները մայիսի 10-ի առավոտյան դուրս են բերել զոհված հանքափորների մարմինները, որոնք տարվել են Քութայիսի դիահերձարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Տեղում որոնողական-փրկարարական աշխատանքներ են կատարվել ամբողջ գիշեր: Հանքահորի մոտ մոբիլիզացվել են փրկարարների, պարեկային ոստիկանության եւ շտապ օգնության բրիգադներ:
Առկա տեղեկատվությամբ՝ բեռնատար վերելակը հանքահոր Է ընկել ճոպանի կտրվելու պատճառով: Վերելակում եղել են չորս հանքափորներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



