Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է
ЭКОНОМИКАՀայաստանի առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ։ Վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, հիփոթեքային վարկային պորտֆելի 89.4 մլրդ-ը դրամային է, իսկ 92.9 մլրդ-ը տրամադրված է արտարժույթով։
Փետրվարի վերջի համեմատ՝ հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 227 մլն դրամով։ Ընդ որում, դրամային վարկերի ծավալն աճել է 931 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ նվազել 1 մլրդ 157 մլն դրամով։
Հիփոթեքային վարկերի մեծ մասը`149.1 մլրդ դրամը, անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են։ Անշարժ գույքի վերանորոգման վարկերի ծավալը 25.6 մլրդ դրամ է, կառուցապատման հիփոթեքային վարկերինը՝ 7.6 մլրդ դրամ։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



