Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ «խավիարակեր» համազեկուցողները որոշել են ժողովրդավարության փոխարեն խոսել ՀՀ-ի ու ԼՂ-ի մասին

ПОЛИТИКА

Հունիսի 22-ն մեկնարկող ԵԽԽՎ լիագումար նիստում Մոնիթորինգի հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իլինսկու՝ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները թեմայով հանդիպմանը պետք է քննարկվեր բացառապես Ադրբեջանին վերաբերող զեկույց`«Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» անվանմամբ։ Այլ բան է, որ Ադրբեջանի հարցով «խավիարակիր» համազեկուցողները որոշել են թեմայի շրջանակներում խոսել նաև Հայաստանի ու Ղարաբաղի մասին:

Այս մասին Tert.am-ին պարզաբանեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Բայց, չգիտես ինչու, երկու զեկուցողները, որոնք գերմանական հասարակական կազմակերպության անդամ են, որը հեղինակել է խավիարային դիվանագիտություն վերլուծությունը, այդ երկուսը՝ Ագրամունտն ու Իլինսկին, որ Ադրբեջանի խավիարակերների առաջին ցուցակում են, որոշել են այս երկրում ժողովրդավարական ազատություններին անդրադառնալու փոխարեն դրա գերակշիռ մասը նվիրել Հայաստանին»,- ասաց նա։

Մասնավորապես, դրանում նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի զարգանում, որովհետև այնտեղ դրա դեմ աշխատում է հակահայ լոբբին և արևմտամետ մի քանի կազմակերպություններ:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սա առավել ևս անհասկանալի է Ադրբեջանում 80-ից ավելի քաղբանտարկյալների, լրագրողների առկայության պայմաններում (որոնցից երկուսը մահամերձ են՝ Իլար Մամադովն ու Արիս Յունուսովը)։

«Հիշեցնեմ, որ անցած տարի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հաստատեց մի մանդատ՝ զեկուցող նշանակելով Մեծ Բրիտանիայի պատգամավոր, Թուրքիայի քաղաքացի Ուոլթերին՝ հանձնարարելով պատրաստել զեկույց մի անհեթեթագույն վերնագրով՝ «Լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ տարածքներում»: Նման զեկույց գոյություն չունի, կար ընդամենը զեկուցող, որը չի ընտրվել Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի անդամ, և կա ընդամենը վերնագիր: Եվ չգիտես ինչու Ադրբեջանի՝ խավիարակեր Ագրամունտն ու Իլյինսկին, Ադրբեջանի մասով զեկույցում անդրադառնում են ուոլթերյան՝ գոյություն չունեցող  զեկույցին, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծեն, որ, մեջբերում եմ, «Ղարաբաղի 7 շրջաններն օկուպացվել են Հայաստանի կողմից»,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը։

Ուստի, ԵԽԽՎ-ում Հայաստանից համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները կոչ էին արել ՀՀ-ի համազեկուցողների լինել օբյեկտիվ:

Ըստ Զոհրաբյանի՝ եթե համազեկուցողները Ադրբեջանի մասին զեկույցում անդրադառնում են Հայաստանին, ապա մեր զեկուցողներն էլ  պարտավոր են Հայաստանի մասին զեկույցում, որը պատրաստ կլինի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին ներկայացնելու համար, անպայման անդրադառնալ հայկական կողմի դիրքորոշմանը ԼՂ հարցում:

Ավելին` Հայաստանի հարցով համազեկուցողներին հայ խորհրդարանականները հորդորել են հիշեցնել իրենց գործընկերներ Ագրամունտին և Իլյիսնկուն, որ Ադրբեջանին վերաբերող զեկույցը պետք է նվիրված լինի բացառապես Ադրբեջանում տիրող իրավիճակին: Նրան, որ Ադրբեջանն այսօր հռչակվել է Եվրոպայի թիվ մեկ բռնապետական երկիր: Հիշեցվել էր նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի խոսքը, որ բռնապետությունները Եվրոպայում տեղ չունեն:

Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց. «Ուղղակի խավիարային դիվանագիտություն, ուղղակի կաշառել են մարդկանց ու ուզում են նման բանաձև անցկացնել, որը ոչ տեղին է, ոչ նման հրամայական կա, ոչ իրականությանն է համապատասխանում»։

Դավիթ Բաբայանը հեգնանքով ավելացրեց, որ երևի Եվրոպայում սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ եվրոպացի պատգամավորները գերադասում են Ադրբեջանից «կրթաթոշակներ» ու «աշխատավարձեր» ստանալ:

Դավիթ Բաբայանը չի պատկերացնում՝ որքան սա կարող է շարունակվել և ելքն էլ չի տեսնում:

Շարունակությունն այստեղ:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности