ՀՕՄ-ի 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ
ОБЩЕСТВОՀայ օգնության միության համահայկական 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել զոհերի հուշակոթողին:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մասնակիցները այցելել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանց ընդունել և թանգարանի աշխատանքներին ծանոթացրել է տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանում հոկտեմբերի 4-9-ը տեղի ունեցող ՀՕՄ-ի 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցելու համար պատերազմական վիճակում գտնվող Հալեպից ժամանել է սիրիահայ պատվիրակությունը: Սիրիական պատվիրակության կազմում ընդգրկված են սիրիահայ օգնության խաչի անդամներ Աննա Տեր Հակոբյանը, Թալին Միասյանը, Անի Մուրադյանը, Հռիփ Կանանյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի շրջանավարտ կենտրոնական վարչության անդամ Զեփյուռ Ռեիսյանը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



