Շոկոլադի «հրաշագործ» հատկությունը
ФОТОԳիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր շոկոլադ են ուտում, ավելի հեշտ են նիհարում:
Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 ամերիկացի, ինչի արդյունքում պարզվել է, որ շաբաթական մի քանի անգամ շոկոլադ ուտողներն ավելի նիհար են, քան նրանք, ովքեր այդ սննդամթերքը ոչ հաճախ են օգտագործում:
Գիտնականները պնդում են, որ թեև շոկոլադը հագեցած է կալորիաներով, այնուամենայնիվ, այն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են նպաստել քաշի կորստին:
Նշվում է, որ նիհարելու գործընթացում ավելի մեծ դեր է խաղում շոկոլադի օգտագործման հաճախականությունը, ոչ թե քանակը: Գիտնականները շեշտում են, որ շոկոլադը օգտակար է նաև սրտի, խոլեստերինի մակարդակի նվազեցման, արյան ճնշման բարելավման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: