Ժոզե Մոուրինյու. Սելտայի համար սա պատմության կարևորագույն հանդիպումն է լինելու
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» հետ պատասխան հանդիպումից առաջ նշել է եզրափակիչ դուրս գալու կարևորությունը:
«Սելտայի» համար նրանց պատմության կարևորագույն հանդիպումն է լինելու: Տպավորություններով կարող եմ նույնն ասել նաև մեր մասին: Չեմ հավատում, որ «Սելտան» ավելի շատ է ցանկանում հաղթել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մեր դրությունը հեշտ չէ. 7 շաբաթվա ընթացքում 17 խաղ ընդամենը 16 ֆուտբոլիստներով: Դա անհնար է, սակայն ամեն ինչ անում ենք այս ծանրագույն իրավիճակում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «AP»-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 11-ին Մանչեսթերում:
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
4
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
5
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank



