Ապակե մատրիցա` փոքրիկ գաղտնիքով. որտեղ է կանգնած լուսանկարիչը (լուսանկարներ)
ЛАЙФՕրերս համացանցում տարածվել է ուշագրավ լուսանկար, որում պատկերված է ապակե մատրիցա` փոքրիկ գաղտնիքով. դրա կենտրոնում կանգնած է լուսանկարիչը, ում, սակայն, նշմարելը գրեթե անհնարին է։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարում պատկերված է ժամանակակից արվեստի գործ, որը թեև արվել է հեռավոր 1966թ., այնուհանդերձ, առայսօր շարունակում է հետաքրքրել մարդկանց։
Ապակեպատ արվեստի գործի հեղինակը Լուկաս Սամարասն է, ով իր աշխատանքն անվանել է «Ապակե սենյակ»։ Դրանում ամեն բան` պատերը, առաստաղն ու հատակը հայելուց են, իսկ միջի կահույքը` թափանցիկ ապակուց։ Այս ամենի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե նայում ես ապակե անվերջանալի մատրիցային։
Մարդկանց մեծ մասը զարմանում է, թե ինչպես լուսանկարիչը կարող է աննկատ մնալ թափանցիկ ապակիների և հայելիների միջավայրում: Սակայն Reddit սոցկայքի մի շարք օգտատերեր գտել են ճիշտ պատասխանը. լուսանկարիչը թաքնված է կենտրոնի սև քառանկյունում։



Աղբյուրը` Tert.am



