«Մենք միասին մի սենյակ էինք կիսում» ․ «Մերժվածի» Իչան Տապասիայի հետ իրական հարաբերությունների մասին. Life.tert.am
ФОТОLife.tert.am-ը գրում է
Բոլիվուդի հայտնի դերասանուհի Թինա Դատան այժմ նաև Հայաստանում է հայտնի։ Նա մեծ ճանաչում է ստացել «Մերժվածը» հեռուստասերիալում Իչայի դերը մարմնավորելու շնորհիվ։
Այժմ դերասանուհին ակտիվ գործունեությամբ է զբաղված։ Հնդկաստանում Թինան ռեալիթի շոուներում է նկարահանվում և ճանապարհորդում է։ spotboye-ի հետ հարցազրույցում նա պատմել է իր ապագա պլանների, ընտանիքի, զգացմունքների ու նկարահանումների մասին։
Դերասանուհին նշել է, որ հեռուստասերիալի նկարահանումներից հետո նա շատ ավելի հայտնի է դարձել, քան կարող էր պատկերացնել․ «Իչային ավելի քան 5 տարի մարմնավորել եմ։ Ինձ համար դժվար է հրաժարվել նրանից, այդ պատճառով էլ մինչև նոր առաջարկներ ընդունելը՝ շատ երկար եմ մտածում։ Երբ մարդիկ սովորում են տեսնել քեզ կոնկրետ կերպարում, նրանք սկսում են այլ սպասելիքներ ունենալ։ Խնդիրը նրանում չէ, որ ինձ դեր չեն առաջարկում, օրինակ՝ վերջերս երկու նոր դեր են առաջարկել, սակայն ես չեմ կարծում, որ դրանք հարմար են ինձ»։
Հեռուստասերիալում Իչան և Տապասիան, այսինքն Թինան և Ռաշամին հակառակորդներ են։ Երկրպագուներից շատերը կարծում են, որ իրական կյանքում նրանք ևս հակամարտության մեջ են, սակայն Թինան պարզաբանել է, որ իրականում նրանք լավ ընկերներ են․ «Ես ու Ռաշամին նույն սենյակում էինք կիսում։ Այնտեղ հանգվում ու դիմահարդարվում էինք, սակայն այն շատ փոքր էր և Ռամաշին որոշեց այլ սենյակ տեղափոխվել։ Այդ նույն շրջանում հեռուստասերիալում Իչան ու Տապասիան սկսեցին սուր պայքարել և մարդիկ կարծեցին, որ իրական կյանքում ևս մենք թշնամիներ ենք։ Իրականում մենք լավ ընկերներ ենք, ամեն ինչ միասին ենք անում, միասին սնվում ենք, միասին շոփինգի գնում»։
Շարունակությունը՝ այստեղ