Վարչապետն Արփինե Հովհաննիսյանին մաղթեց արդյունավետ աշխատանք Ազգային ժողովում
ПОЛИТИКАԿառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, մաղթելով ամենայն բարիք:
«Ցանկանում ենք՝ այն արդյունավետությունը, որ նա ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և իր գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հովհաննիսյանին գործընկերները նոր առաքելության ճանապարհեցին ծափերով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



