Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շարմազանովը Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքում դրական առաջընթաց է նկատում

ОБЩЕСТВО

 Հանրային հեռուստառադիոընկերությունը բոլոր ոլորտներում գրանցել է դրական առաջընթաց: Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում իր ելույթում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հարցը, որը մենք հիմա քննարկում ենք, շատ կարևոր է, որովհետև մեզ համար կարևոր է, որ Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներում արտացոլվեÕ ¶ մեր հանրության պահանջները: Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ մենք պետք է ամեն ինչ դիտարկենք համեմատության մեջ: Եվ եթե մենք Հանրային հեռուստառադիոընկերության տարբեր տարիների աշխատանքը դիտարկենք համեմատության մեջ, կտեսնենք, որ գրանցվել է դրական առաջընթաց բոլոր ուղղություններով: Բավարա՞ր է այդ առաջընթացը, համապատասխանո՞ւմ է մեր պահանջներին, թե ո՞չ, դա այլ հարց է: Իհարկե, մեր պահանջներն ավելի շատ են»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն առաջին հերթին իր գոհունակությունը հայտնեց Հանրային ռադիոյի աշխատանքից: «Հանրային ռադիոյի թե մշակութային, թե կրթական, թե լրատվական ծրագրերը բավականին բաց են, հրապարակային են, բազմաբովանդակ են, ապահովված է բազմակարծությունը: Եվ եթե տարիներ առաջ Հանրային ռադիոն չէր կարողանում մասնավոր ռադիոընկերությունների հետ մրցակցության մեջ մտնել, ապա գոնե մեր լսարանի մի լուրջ զանգված հիմա Հանրային ռադիո է լսում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Համրային ռադիոյի ստեղծագործական խմբին՝ լավ աշխատանքի համար»,- ասաց Շարմա զանովը:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ ԱԺ փոխնախագահը կարևորեց այն հանգամանքը, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրերում ապահովվում է բազմակարծությունը: «Միգուցե, ավելի մանրակրկիտ աշխատելու տեղ կա, սակայն համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե բազմակարծություն չի ապահովվում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է նախևառաջ ունենա կրթական գործառույթ: «Ոչ միայն դպրոցը, ոչ միայն հասարակությունը, ոչ միայն եկեղեցին, այլ նաև Հանրային հեռուստաընկերությունը պետք է ցույց տա բոլորին, թե ինչպիսի քաղաքացի մենք պետք է ունենանք: Եվ իմ երեխան, ով 7 տարեկան է, պետք է ձգտի նմանվել այն հերոսին, ում ներկայացնում է Հանրային հեռուստաընկերությունը: Եվ այստեղ ես պետք է նշեմ այն դրական հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին 1-2 տարիներին չի սկսել ռեյտինգային վազքարշավ: Կարծում եմ, շատ լավ է, որ Հ անրայինը գիտակցում է, թե պետք չէ ռեյտինգի հետևից ընկնել, որովհետև այդ դեպքում ամենառեյտինգայինը կլինեն անճաշակ կլկլոցները կամ էրոտիկ հաղորդումները: Միգուցե, Կոմիտասը ամենավարկանիշայինը չէ, սակայն Կոմիտաս պետք է հնչի ու շատ լավ է, որ հնչում է»,- ընդգծեց Շարմազանովը՝ իր գոհունակությունը հայտնելով Հանրային հեռուստաընկերության մի շարք կրթական և մշակութային հաղորդումներից:

ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ նկատեց Հանրային հեռուստաընկերության եթերում հոգևոր հաղորդումներ ցույց տալու անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ մասնավոր հեռուստաընկերությունները գումարներ են հայթհայթում և իրենց հաղորդումներում ներկայացնում են Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը:  «Սա մեզ համար շատ կարևոր է: Մենք աշխարհում ուր գնում ենք, ասում ենք, որ առաջին քրիստոնյա պետությունն ենք: Բայց դա մենակ ասելով չպետք է լինի: Մենք պետք է ներկայացնենք այդ արժեքը: Դրա համար ես առաջարկում եմ Մայր Աթոռի օժանդակությամբ Հանրային հեռուստաընկեր ության եթերում հոգևոր հաղորդումներ ներկայացնել և կրթել մեր սերնդին: Ես կարծում եմ, որ այստեղ Հանրայինն անելիք ունի»,- շեշտեց Շարմազանովը:

Եզրափակեօլով ելույթը՝ ԱԺ փոխնախագահը համաձայնեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լուսաբանի միջազգային կարևոր հարթակներում հայկական պատվիրակությունների աշխատանքը, որտեղ ադրբեջանական պատվիրակության հետ դիվանագիտական հարթակում քարոզչական պատերազմ է ընթանում: Նրա խոսքով՝ եթե կարիք կա, կարելի է բյուջեի քննարկումների ժամանակ հատուկ գումարներ հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը՝ միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունների աշխատանքներն օպերատիվորեն լուսաբանելու համար:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян