Ռաֆայել Երանոսյանն առաջին սիրահարվածության և կյանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին. Tert.am Life
ФОТОTert.am Life–ը գրում է
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցը դերասան Ռաֆայել Երանոսյանն է։
Մանկություն
Մանկությունս անցել է իմ ծննդավայրում` Արմավիր մարզի գյուղ Լենուղիում։ Ունեցել եմ շատ լավ մանկություն, ինչպես շատ երեխաններ։ Այնպես չէ, որ ծնողներս կապել են ինձ ծառից ու չեն թողել ոչ մի բան անել։ Ժամանակ առ ժամանակ ընկնում եմ մանկության գիրը, քանի որ հետաքրքրիր հուշեր կան։ Հիմա չեմ կարող մտաբերել հետաքրքիր պատմություններ։
Բնույթով շատ խելոք, սովորող, լսող երեխա եմ եղել։ Սիրում էի բակ իջնել և խաղալ տարբեր խաղեր։ Հաճախել եմ մանկապարտեզ, 0 դասարան էլ եմ գնացել, երկարօրյա դպրոց էլ եմ գնացել ամռանը։ Մանկությունս սովետական շրջանում է անցել։ Ես էլ եմ ապրել այդ լավ կյանքը։ Երեխաները պետության հաշվին գնում էին ամեն տեղ, ես էլ էի օգտվում դրանից։
Ես հենց ծնված օրվանից ցանկացել եմ դերասան դառնալ։ Որովհետև գիտեի`վերևներից ուղարկում էին ինձ երկիր մոլորակ, որ դերասան դառնամ։
Շարունակությունը՝ այստեղ