«Կյանքում ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքս փոխվել է». Վահե Պետրոսյանը՝ առաջնեկ ունենալու մասին
ЛАЙФExclusive
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծնվել է դերասան Վահե Պետրոսյանի՝ «Բանակում»-ի Քաջիկի առաջնեկը:
Past.am-ը որոշեց շնորհավորել սիրված դերասանին և հետաքրքվել երեխայի ու մոր առողջական վիճակով.
«Աղջիկս ապրիլի 28-ին է լույս աշխարհ եկել՝ 2,880 կգ քաշով և 49 սմ հասակով: Նրան Մարինա ենք անվանել՝ մայրիկիս պատվին: Ինձ համար շատ կարևոր էր, որ աղջիկս մորս անունը կրի, քանի որ դա նվազագույնն էր, որ կարող էի անել նրա համար՝ որպես շնորհակալություն:
Զգացողություններս աննկարագրելի են, բառերով չեմ կարող պատմել. կյանքում ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքս փոխվել է: Առաջին անգամ, երբ գրկեցի նրան, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, լրիվ ուրիշ զգացողություն էր:
Փառք Աստծո, մայրն էլ, երեխան էլ, իրենց գերազանց են զգում»:
Զրույցի վերջում դերասանը հավելեց, որ ապագայում պլանավորում են շատ երեխաներ ունենալ, քանի որ աննկարագրելի հաճելի կլինի ամեն անգամ զգալ այն, ինչ ինքն զգացել է մի քանի օր առաջ:
Մարիամ Նալբանդյան