Gangnam Style-ի հեղինակը երկու նոր հոլովակ Է թողարկել
ОБЩЕСТВОՀարավկորեացի արտիստ PSY-ն՝ Gangnam Style հիթի հեղինակը, երկու նոր հոլովակ Է թողարկել: Հոլովակները մայիսի 10-ին հրապարակվել են կատարողի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին երգը կոչվում Է I LUV IT: Երաժշտական տեսանյութում նկարահանվել Է ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոն՝ Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակը:
Երկրորդը New Face կոմպոզիցիայի հոլովակն Է: Մեկ օրից Էլ պակաս ժամանակում տեսագրությունները գրեթե 500 հազարական դիտում են հավաքել:
Երկու թրեքներն Էլ տեղ են գտել կատարողի նոր ալբոմում, որը կոչվում Է 4x2=8:
PSY-ը լայն ճանաչում Է ստացել 2012 թվականին Gangnam Style երգի թողարկումից հետո: Երգի հոլովակը շուրջ 2,8 մլրդ դիտում Է հավաքել: Նրա երկրորդ հոլովակը՝ Gentleman-ը, հաղթահարել Է 1 մլրդ դիտումի նշագիծը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



