Ջերմազգայուն թղթերի արտադրության ոլորտում կիրականացվի 115 մլն դրամի ներդրումային ծրագիր
ОБЩЕСТВО«ԱԱՍ ինդուստրիա» ՍՊԸ-ն կառավարության որոշմամբ կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ջերմազգայուն թղթերի և ինքնասոսնձվող ջերմային թղթե պիտակների արտադրության մեջ։
«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 750 մլն դրամ։ Արտադրանքի իրացման ծավալը ՀՀ տարածքում կկազմի 470 մլն դրամ, իսկ երրորդ երկրների տարածքում՝ 280 մլն դրամ։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ և իրականացնել 115 մլն դրամի ներդրում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



