Անվտանգության հետ կապված իրադրությունը փոխվել Է, ահաբեկչությունն ամենօրյա սպառնալիք Է դարձել. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕԱհաբեկչությունը Եվրոպային սպառնում Է մշտապես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք՝ եվրոպացիներս, տեսնում ենք աստիճանաբար փոխվող իրադրությունը, տեսնում ենք, թե մեր հարեւանությամբ ինչպես Է ամեն օր դրսեւորվում ահաբեկչական սպառնալիքը»,- ասել Է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:
Կանցլերը հավելել Է, որ Գերմանիան հավատարիմ Է ահաբեկչությանը հակազդելու նպատակին, ինչի կապակցությամբ ուսուցանում Է անվտանգության ուժերին տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանում: «Մենք խոսքերն ամրապնդում ենք գործողություններով»,-հայտարարել Է կառավարության ղեկավարը:
Մերկելը նաեւ հայտնել Է, որ Գերմանիան չի պլանավորում ընդլայնել իր մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արեւմտյան երկրների կոալիցիային նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանա գործողությանը:
«Նույնիսկ եթե նման որոշում լինի, դա չի նշանակելու, որ ռազմական այն ակտիվությունը, որն այժմ իրականացնում Է Գերմանիան, կուժեղացվի,-ասել Է նա:-Մենք այդ մասին պարզորոշ հայտարարել ենք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



