Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Անտարակույս»,- պատասխանել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել Է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 10-ին:
Պեսկովը նշել Է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացավ երկու նախագահների միջեւ»:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Թրամփի եւ Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երեւույթ Է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միեւնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ Է առայժմ զուսպ լավատեսությամբ (վերաբերվել), որովհետեւ առջեւում մեծ աշխատանք Է սպասում»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



