Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի մայիսի 16-19-ը
ОБЩЕСТВО Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
«Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,-նշել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել Է Աստանայում:
«Առանց ապաԷսկալացման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնագրի, մենք կարող Էինք տասն անգամ ավելի շատ ողբերգություններ տեսնել, ինչպիսք եղան Հալեպում»,-հավելել Է դե Միստուրան:
«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն Է մնում սպանությունների դադարեցումը»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



