Tesla-ն սկսել Է «Արեւային տանիքների» պատվերներ ընդունել
ОБЩЕСТВОՄիացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել Է նոր տիպի արեւամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար: Իր Twitter-ում այս մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձեռնարկատերը եւ Tesla-ի մյուս ներկայացուցիչները նորույթը կոչում են «Արեւային տանիք»(Solar Roof): Այն «կարող են պատվիրել գրեթե ցանկացած երկրից: «Կայանքն այս տարի հասանելի կլինի ԱՄՆ-ում եւ հաջորդ տարվանից արտասահմանում»,- գրել Է Մասքը: Կայքում զետեղված՝ երկրների ցանկում, որոնց բնակիչները կարող են պատվիրել նորույթը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ի մյուս երկրներն առայժմ չկան:
Ինչպես հետեւում Է Tesla-ի ներկայացրած նյութերից, խոսքը վերաբերում Է այն մարտկոցներին, որոնք մակերեսով գրեթե նույնքան մեծ են, որքան բուն տանիքը: Tesla-ում պնդում են, որ նյութն ամրությամբ համեմատելի Է պողպատի հետ:
Ընկերության հայտարարության մեջ նշված Է, որ «Արեւային տանիքի» մեկ քառակուսի ֆուտը (0,09 քառակուսի մետր) կարժենա 21,85 դոլար»: Գինը կարող Է փոխվել կախված պատվածքի տիպից եւ այլ գործոններից: Tesla-ում նշում են, որ նորույթը թույլ Է տալիս զգալի միջոցներ տնտեսել Էլեկտրականության վարձի համար: «Արեւային տանիքում» կարելի Է մոնտաժել ջեռուցիչ տարրեր՝ ձմռանը նստող ձյունը հալեցնելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



