Հայաստանի նորընտիր ԱԺ առաջին նիստը կնախագահի ազգությամբ քուրդ պատգամավորը
ПОЛИТИКАՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կնախագահի ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ ստացած ազգային փոքրամասնություններից քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Նորընտիր ԱԺ առաջին նիստը վարում է ամենատարեց պատգամավորը: «6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կայացել են ապրիլի 2-ին: Ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչ մանդատ է ստացել և դարձել Հայաստանի օրենսդիր մարմնի անդամ: Նորընտիր խորհրդարանն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



