Կոսովոյի ղեկավարն արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակեց հունիսի 11-ին
ОБЩЕСТВОԿոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ Է նշանակել հունիսի 11-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նախօրյակին Թաչին արձակել Է խորհրդարանը, որը քվեարկել Է վարչապետ Իսա Մուստաֆայի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին:
Մուստաֆան եւ նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ եւ կառավարություն ձեւավորել 2014 թվականին:
Սա Կոսովոյի արդեն երրորդ անընդմեջ նախարարների կաբինետն Է, որը չի ձգել մինչեւ իր մանդատի լրանալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



