Սեռական ցանկությունը բարձրացնող բնական բաղադրամիջոցներ
ФОТОՄասնագետները պնդում են, որ սեռական ցանկությունը և լիբիդոն բարձրացնել հնարավոր է բնական բաղադրիչների միջոցով:
Նուշը, որը հարուստ է ճարպաթթուներով, օգտակար է տեստոստերոնի արտադրմանը: Այն նաև հարուստ է Е, В12 վիտամիններով, մագնեզիումով և կալիումով: Նուշի հոտը գրգռող ազդեցություն է ունենում կանանց վրա:
Ռեհանը նույնպես բարելավում է ինքնազգացողությունը, նպաստում է արյան շրջանառության լավացմանը և խթանում սեռական հակումը:
Հիլը սեռական ցանկությունն ուժեղացնող միջոց է: Գաղտնիքը հիլում առկա ցինեօլ նյութն է, որն ուժեղացնում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Հիլի նման ազդեցություն է թողնում նաև սխտորը:
Քչերը գիտեն, որ նեխուրում անդրոստերոն կա: Երբ տղամարդը այն ուտում է` արտադրվում են ֆերոմոններ, որոնք գրավում են կանանց և բարձրացնում տրամադրությունը:
Դդմի կորիզները հարուստ են ցինկով, որը անհրաժեշտ է տեստոստերոնի արտադրման համար, իսկ դրանցում պարունակվող օմեգա-3-ը սեռական առողջության պահպանման համար ևս մեկ անփոխարինելի նյութ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: