Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մի խումբ մարդիկ կործանում են զբոսաշրջության ապագան` հանուն իրենց գրպանի. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբոսաշրջության զարգացման կարևորագույն խնդիրը ուղևորափոխադրող ընկերությունների ազատ մրցակցային գոտում գործունեության իրականացման ապահովումն ու աշխատանքների կանոնակարգումն է: Ուղևորափոխադրումների համար չափազանց կարևոր է նաև ծառայություններ առաջարկող և տոմսերի վաճառքով զբաղվող գործակալական ցանցի առկայությունը, որը զերծ կլինի մենաշնորհային կառավարումից ու ազատականացված տնտեսական հարաբերությունների շնորհիվ կառաջարկի և կմատուցի բարձրորակ ծառայություններ՝ նվազագույն միջնորդավճարներով։

ՀՀ–ում կառավարության ղեկավարի պարտականությունները ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը բազմիցս անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությանը և առկա խնդիրներին: Անգամ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տուրիզմի և զբոսաշրջության վարչության փոխարեն ստեղծվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե, որի նախագահ նշանակվեց Զարմինե Զեյթունցյանը:

Կարեն Կարապետյանը ՄԱԿ–ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակության ընդունելության ընթացքում հայտարարեց, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է:

Զբոսաշրջության և ավիափոխադրումների ոլորտը համակարգող պետական կառույցների անաշխատունակության մասին տարիներ շարունակ բարձրաձայնող լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են նաև մասնավոր հատվածում առկա անառողջ և բևեռացված մրցակցությանը կամ ավելի ճիշտ նախկին և ներկա մի քանի պետական պաշտոնյաների հովանավորությունը վայելող տնտեսվարողների կողմից տարաբնույթ լծակների և կապերի օգտագործմամբ ճնշումների կիրառման փաստերին։

Փաստացի ՀՀ–ում, ժողովրդավար մի շարք երկրների նման, բացի զբոսաշրջության ոլորտի զարգացումը համակարգող պետական կառույցներից, գոյություն ունեն նաև ոչ պետական կառույցներ, որոնցից մեկն է «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիան»: Պարզվում է, որ նշված ասոցիացիան ոչ միայն չի նպաստում զբոսաշրջության զարգացմանը, այլև ստեղծում է խոչընդոտներ ոլորտի զարգացման համար, ինչը պայմանավորված է ասոցիացիայի ղեկավար կազմի անձնական շահերով ու ֆինանսական հետաքրքրություններով:

«Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիայի» կառավարման մարմին հանդիսացող խորհուրդն իրականում բաղկացած է մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներից, որոնք էլ ասոցիացիայի ամբողջ գործունեությունը ուղղում են սեփական ընկերությունների զարգացմանը և ոչ թե զբոսաշրջային և ավիագործակալական ոլորտի խնդիրների լուծմանը ու բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորմանը։

«Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիան» իրականում գոյություն ուներ դեռ 2000–ից, սակայն այլ անվանմամբ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», որի իրավահաջորդը հանդիսանում է այս ասոցիացիան, որը անվանափոխվել է 2011–ին:

Խորհրդի նախագահն է Անդրանիկ Վանցյանը, ում անունը կապված է մի շարք մասնավոր ընկերությունների հետ: Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, Անդրանիկ Վանցյանը ԱԷՐՈՏՈՒՐ ավիագործակալության ղեկավարն է: Բացի նշված խոշոր գործակալության ղեկավար լինելը, Անդրանիկ Վանցյանի անունը կապված է նաև «ՏՐԱՆՍ ԱՎԻԱ» ՍՊԸ, «ՍԻՍ–ԱՎԻԱ» ՍՊԸ, ԴԱՆԻԵԼ ՍՊԸ, ՎԻ ԹԻ ԷՅ ԳՐՈՒՊ ՍՊԸ հետ: Նշված ընկերություններում նրա մասնակցությունը դադարեցված է: Խորհրդի փոխնախագահն է Պարգև Վիրաբյանը «ՎՐՆ ԱՎԻԱ» ՍՊԸ ղեկավարը: Խորհրդի մյուս անդամներն են՝ Սերգեյ Բարսեղյան («ԱԷՐՈԷՔՍ» ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՊԸ, ղեկավար), Ստեփան Սարգսյան («Ուրմիա» ՍՊԸ, ղեկավար), Ռոբերտ Հակոբյան («ԷԼԻՏԱՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ղեկավար), Արամ Վանցյան («ԱԷՐՈՍՏԱՐ» ՍՊԸ, ղեկավար), Ջիվան Ալավերդյան («ԴՈՒԲԱՅ–ՏՈՒՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ), Բարսեղ Բարսեղյան («ԱՌԱՏ–ԱՎԻԱ» ՍՊԸ, ԱՎԻՈՊԼԱՆԵՏԱ ՍՊԸ), Օնիկ Մուրադյան (ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ, ԱՐՕՆ ՍՊԸ ԱՎԻԱԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ղեկավար): Ընդ որում, բոլոր նշված անձնավորությունները տարբեր ընկերությունների միջոցով փոխկապակցված են միմյանց հետ:

Փաստացի, խորհրդի անդամները խոշոր ընկերությունների ղեկավարներն են, ովքեր համախմբվելով մեկ կառույցի ներսում, հեշտությամբ կարողանում են ոչ պաշտոնապես կառավարել և վերահսկել ոլորտը: Ցանկության դեպքում ճնշում են գործադրում և հեշտությամբ իրականացնում ցանկացած գործարք:

Գործարար անհատների ձեռքում հասարակական կազմակերպությունը վերածվել է գործիքի, որի միջոցով հեշտությամբ հնարավոր է դառնում հեղինակազրկել մրցակից այն կազմակերպություններին ու դրանց ղեկավարներին, ովքեր չեն ընդունում իրենց կողմից առաջադրված պայմանները, չեն համաձայնվում բիզնես հետաքրքրությունների շրջանակում համագործակցել կամ ծառայել իրենց շահերին ու ցանկանում են գործունեություն իրականացնել անկախ ու ազատ տնտեսական միջավայրում՝ ունենալով հավասար մրցակցային պայմաններ։ Նմանատիպ տնտեսվարողների համար խնդիրները առաջանում են այն պահին, երբ տեղի է ունենում շահերի բախում, որին հաջորդում են նպատակային ստեղծված ու հրահրված խնդիրներն ընկերությունների օտարերկրյա և միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև ասոցիացիայի խորհրդում ներկայացված անձանց կազմակերպությունների ու հենց ասոցիացիայի անունից բողոքներ, զգուշացումներ ու կեղծված տեղեկատվություն է տարածվում տվյալ ընկերության հասցեին: Որպես «չեզոք» մարմին այս միությունը միանշանակ վարում է անազնիվ մրցակցային քաղաքականություն: Վերոնշյալ պնդման ապացույցները բազմաթիվ են:

Մինչ 2013–ը «Էյր Արաբիա» ավիաընկերությունը հանդիսանում էր «Մարաթուկ» տուրիստական գործակալության գործընկերը: 2013–ին մի շարք տեղեկատվական փուչիկների և ծուղակների միջոցով «Էրեբունի Էյր»–ի ղեկավար Ջիվան Ալավերդյանը («ԴՈՒԲԱՅ–ՏՈՒՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ) կարողացավ դեպի սեփական տուրիստական գործակալություն գրավել «Էյր Արաբիա»–ն: «Մարաթուկ» տուրիստական գործակալությունը տարբեր եղանակներով «Էյր Արաբիա»–ին ներկայացվեց որպես անվստահելի գործընկեր, ինչի արդյունքում էլ «Էյր Արաբիա»–ն որոշեց փոխել գործընկերոջը: Ջիվան Ալավերդյանի հաջողությունը, սակայն, տևեց մինչև 2015 թ.–ը` մինչ «Էյր Արաբիա» ընկերությունը նշանակեց սեփական ներկայացուցիչը ՀՀ–ում: Սա պայմանավորված էր նրանով, որ «Էյր Արաբիա»–ի ղեկավարությունը հասկացավ, որ իրեն ստել են: Ըստ էության սա ծուղակ է Հայաստան եկող ավիաընկերությունների համար:

Միությունը նույն տրամաբանությամբ գործում է նաև տեղական շուկայում հայկական ավիաընկերությունների հետ: Դրա վառ օրինակն է «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որի սնանկացման գործում իր մասնակցությունը ունեցավ նաև վերոնշյալ ասոցիացիան: «Էյր Արմենիա»–ն ավիատոմսերի վաճառքն իրականացնում էր նշված ասոցիացիայի միջոցով՝ վճարելով 11% միջնորդավճար, որն առանց այն էլ հանդիսանում է բարձր վճար: Բայց, երբ ավիաընկերության մոտ առաջացան խնդիրներ, ասոցիացիան կանգնեցրեց ավիատոմսերի վաճառքը՝ պահանջելով ավելի բարձր տոկոսադրույք: Արդյունքը հայտնի է բոլորին. հայկական միակ ավիաընկերությունը սնանկացավ: «Էյր Արմենիա» ավիաընկերության սնանկացմանը նպաստեցին ինչպես օտար ուժերը, այնպես էլ հայաստանյան, ինչը անթույլատրելի է և հակասում է ՀՀ–ում զբոսաշրջության զարգացման նպատակին: Այժմ պատմությունը կրկնվում է «Տարոն ավիա» ընկերության հետ: Այս ավիաընկերությունը հանդիսանում է «low cost» ընկերություն՝ վաճառելով ավելի էժան ավիատոմսեր: Սակայն, այս դեպքում ևս ասոցիացիան տվյալ ավիաընկերության տոմսերը վաճառելու համար պահանջում է մեծ միջնորդավճար:

Իրականում «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիան» արհեստական փուչիկ է, որը վաղ թե ուշ կպայթի:

Ամենաուշագրավ փաստն այն է, որ ԱԷՐՈՏՈՒՐ գործակալությունը, որի ղեկավարն է Անդրանիկ Վանցյանը, խոշոր պարտքեր ունի «ՅՈՒԹ էյր» ավիաընկերություն» ԲԲԸ դուստր–ձեռնարկություն հանդիսացող «Սալյուտ–Ավիա» ՍՊԸ նկատմամբ: Մոտ 22000000 դրամ պարտքի վճարման հայցը այժմ գտնվում է դատարանում, ընթանում է դատական գործընթաց: Նեղ շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Վանցյանը պատրաստ է անգամ լուծարել ԱԷՐՈՏՈՒՐ–ը պարտքերը չմարելու նպատակով:

Ավելին, ԱԷՐՈՏՈՒՐ գործակալությունն ու «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիան» գրանցված են նույն հասցեով, ունեն նույն հեռախոսահամարը: Սա ոչ միայն խոսում է պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին, այլև վկայում է այն, որ ասոցիացիան ամբողջությամբ ղեկավարվում է ԱԷՐՈՏՈՒՐ գործակալության կողմից: Սա նաև շահերի բախման դեպքի ևս մեկ վառ ապացույցն է:

Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է նման համբավ ունեցող անձնավորությունը գլխավորել ՀՀ–ում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ասոցիացիա: Եթե անգամ հաշվի չառնենք առկա շահերի բախումը, միևնույն է Անդրանիկ Վանցյանի գործունեությունը միտված է ճնշելու և շուկայից դուրս հանելու «Սալյուտ–Ավիա» ՍՊԸ–ին, որը ՀՀ–ին հարկեր վճարող խոշոր ընկերություն է: Այստեղ առկա է ակնհայտ հակասություն: Անդրանիկ Վանցյանը՝ հանդիսանալով մասնավոր ընկերության ղեկավար, միևնույն ժամանակ «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիայի» խորհրդի նախագահ, ստեղծում է շահերի բախման խնդիր, որը հանգեցնում է ոլորտում մի շարք խոչընդոտների առաջացմանը:

Ամփոփելով ցանկանում ենք հրավիրել պետական կառույցների ուշադրությունը այս չափազանց կարևոր խնդրի վրա: Նախ, ՏՄՊՊՀ–ն պարտավոր է ուսումնասիրել վերոնշյալ փաստերը, քանի որ ոլորտում ակնհայտ առկա է անբարեխիղճ մրցակցության դեպքեր: Հակամրցակցային գործունեություն ծավալող այս ընկերությունները խոչընդոտում են ՀՀ–ում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Ցանկանում ենք նաև հրավիրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ուշադրությունը: Նշված անհատների ու կազմակերպությունների գործունեությունը պետք է խստագույնս կանոնակարգվի օրենքի ամբողջ խստությամբ: Հակառակ դեպքում «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիան» և դրա ղեկավար «կլանը» կշարունակի միանձնյա վերահսկել ոլորտը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»