Սիրիայի նախագահն անարդյունք Է համարում Ժնեւի բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Սիրիայի հակամարտության կրագավորման շուրջ Ժնեւում կայացած բանակցություններն անարդյունք Էին: Այդ մասին նա ասել Է բլառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում Է Ժնեւին, այն մինչ այժմ ընդամենը ԶԼՄ-ների համար հանդիպման վայր Է մնում: Ժնեւյան հանդիպումներից ոչ մեկում ոչ մի կոնկրետ բան չի արվել, նույնիսկ մեկ միլիոներորդ տոկոսի չափով»,- հայտարարել Է Ասադը:
Նրա խոսքով՝ Ժնեւը մի գործընթաց Է, որի նպատակը Սիրիայի իշխանություններից զիջումների հասնելն Է:
«Բայց ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի որ նախագահն իրավունք չունի ազգային մասշտաբի զիջումներ անել,- ասել Է նա:- Նման որոշումներն ընդունվում են համազգային, համաժողովրդական մակարդակով, դրա համար հանրաքվե Է անհրաժեշտ»:
Ասադը նշել Է, որ ինքը կարող Է զիջումների գնալ «անձնական հարցերում, բայց ոչ այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխանությանը, ազգային շահերին, սահմանադրությանն ու անկախությանը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան մայիսի 11-ին հայտնել Է, որ Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: «Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,-նշել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել Է Աստանայում:
«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն Է մնում սպանությունների դադարեցումը»,- ընդգծել Է դե Միստուրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



