Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին
ОБЩЕСТВОԳրականության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 8-ին շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին: Այդ մասին, հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Բելառուս գրող եւ լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչը բուքմեյքերների կողմից որպես Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկը, նշվում Էր արդեն 2013 թվականին: Բայց այդ տարի պարգեւն ստացավ կանադացի գրող Էլիս Մանրոն: Ալեքսիեւիչի գրչին են պատկանում «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստական-վավերագրական գրքերը եւ այլ ստեղծագործություններ: Ալեքսիեւիչն արդեն ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական) եւ այլ մրցանակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



