Մակրոնի թիմը պատրաստ Է բանակցություններ վարել «Հանրապետականների» հետ
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ Է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մակրոնի ներկայացուցիչ Առնո Լերոյին:
«Հանրապետականների մեջ կա մի խումբ, որի անդամներն ասում են. «Մենք ցանկանում ենք օգտակար լինել երկրին, բայց «մակրոնացում» չենք ցանկանում: Լինելով պատասխանատու մարդիկ՝ մենք բաց ենք քննարկումների համար: Ես դռները բաց եմ պահում»,-հայտարարել Է Լերոյը՝ ելույթ ունենալով ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 11-ին Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված «Հառա՛ջ, հանրապետություն» շարժումը ներկայացրել Է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջին ցուցակը: Դրա մեջ մտել Է 428 մարդ՝ հավասար քանակությամբ կանայք ու տղամարդիկ: Թեկնածուների 52 տոկոսի համար քաղաքականությունը նոր զբաղմունք Է, եւ նրանք երբեք չեն մասնակցել ընտրություններին:
Գործակալության տվյալներով՝ շարժման կողմից հրապարակված ցուցակում տեղ են գտել «Սոցիալիստական կուսակցության» մի քանի կողմնակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



