Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքական գործիչներն ու սոցիալական ցանցերը

БЛОГ

Արմեն Պետրոսյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մերօրյա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները դժվար է թերագնահատել, իսկ դրանցից օգտվելու իրողությունը նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել, ընդ որում, հանրային կյանքի բոլոր բնագավառների պարագայում: Բնականաբար, նաև քաղաքականության մեջ, անգամ մեծ քաղաքականության մեջ դրանք շատ հաճախ ծառայեցվում են՝ որպես ընտրողի կամ հանրության հետ երկխոսելու այլընտրանքային եղանակ: Դիցուք, սոցիալական ցանցերի գործոնը, որը շատ քաղաքական գործիչների, անգամ պետությունների ղեկավարների համար, պայմանավորված երկրի բնույթով, վերածվել է վերահսկվող կամ անկախ լրատվական դաշտի հետ մրցակցելու, անգամ պայքարելու բավական լուրջ ու հաջողված գործիք:

Օրինակները բազմաթիվ են, ասենք՝ ԱՄՆ-ի նախագահ Դ.Թրամփի դեպքը: Աշխարհի թիվ 1 գերտերության առաջնորդը նաև ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցների կողմից իր դեմ հայտարարված բոյկոտին, հաճախ նաև «տեղեկատվական պատերազմին» փորձում է դիմագրավել հիմնականում Twitter սոցիալական ցանցի միջոցով՝ սեփական տեսակետները հանրությանը հասցնելով հաճախ լրատվականների մեկնաբանությունից տրամագծորեն տարբեր բովանդակային գրառումներով:

Թրամփից բացի, շատ ավելի ուշագրավ օրինակ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեպքը, ով ԶԼՄ-ների հետ մրցակցությունը փորձում է հաղթահարել ֆունկցիոնալ առումով շատ ավելի լայն գործիքակազմ ապահովող Facebook սոցիալական ցանցի միջոցով: Մասնավորապես, իսրայելական լրատվադաշտի կողմից վարչապետի գործունեության ուղղակիորեն շրջանցմանը, կամ նրա հետ կապված տեղեկատվության նկատմամբ ընտրողական վերաբերմունքին Նեթանյահուն առավել հաճախ պատասխանում է Facebook-ի Live հավելվածի կիրառմամբ՝ իր գործունեության անտեսված մանրամասները, ինչպես նաև երկրում առկա բազմաթիվ դրական երևույթներ ներկայացնելով հանրությանը: Որպես օրինակ, հատկապես վերջին կես տարվա ընթացքում իսրայելական ԶԼՄ-ներն առավելապես լուսաբանում էին երկրի ղեկավարի և նրա ընտանիքի հետ կապված կոռուպցիոն գործերին առնչվող զարգացումները, բազմաթիվ այլ խնդիրներ, քան վարչապետի պաշտոնական գործունեությունը: Դրան ի պատասխան՝ տևական ժամանակ հատկապես առաջատար հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների ժամերին գրեթե ամենօրյա ֆեյսբուքյան «ուղիղ եթերների» միջոցով Նեթանյահուն հանրությանը պատմում էր լրատվամիջոցների կողմից անտեսված իր գործունեության կարևոր մանրամասների և ձեռքբերումների մասին. ընդ որում, Նեթանյահուի յուրաքանչյուր «ուղիղ եթերի» լսարանը կազմում է 120-150 հազար ֆեյսբուքյան օգտատեր: Ի դեպ, նույն կերպ իսրայելական ԶԼՄ-ները հաջողությամբ շրջանցել էին նաև անցյալ տարեվերջին Նեթանյահուի՝ Ադրբեջան և Ղազախստան կատարած այցերը, և Իսրայելի վարչապետը ստիպած էր վերոնշյալ «պատմական այցերի» նշանակությունը հանրության համար պարզաբանել Facebook-ի սեփական էջում տեղադրված հատուկ տեսաուղերձի միջոցով:

Վերոնշյալի համատեքստում Իսրայելում անգամ կատակում են, թե Նեթանյահուն հիմնել է սեփական հեռուստաալիքը Facebook-ում՝ «Բիբի լուրեր» անվանումով(Բիբին Նեթանյահուի մականունն է), կամ Facebook Live հավելվածը հաճախ անվանում են նաև «Բիբի TV»:

Բնականաբար, տեղեկատվական դաշտի և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները չեն շրջանցել նաև հայաստանյան քաղաքական դաշտը: Մեր երկրի ներքաղաքական կյանքում հատկապես վերջին 3 ամիսների ընթացքում ծավալվող բուռն ընտրական գործընթացներում սոցիալական ցանցերի և հատկապես Facebook–ի ընձեռած հնարավորությունները փորձում են օգտագործել դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս հարցում, թերևս, առավել արդյունավետ են գործում ԵԼՔ դաշինքի անդամները և հատկապես նրա առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ում կողմից տարբեր խնդիրների հետ կապված ֆեյսբուքյան «ուղիղ եթերում» պարբերաբար հայտնվելու իրողությունը հաճախ տպավորություն է ստեղծում մեզանում նոր այլընտրանքային լրատվամիջոցի, իսրայելական օրինակի տրամաբանությամբ, «Նիկոլ TV-ի» գործունեության մասին:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира