Մակրոնի շարժումը նախկին վարչապետ Վալսին չներառեց ընտրությունների թեկնածուների ցուցակում
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանունել Մակրոնի կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» շարժումը հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսին չի ներառել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, սակայն մտադիր չԷ իր հավակնորդին առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն Է քվեարկության դնելու Վալսը:
Ավելի վաղ սոցիալիստ Վալսը հայտարարել Էր Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում իր թեկնածությունը Մակրոնի շարժումից առաջադրելու մտադրության մասին: Դրանից հետո Սոցիալիստական կուսակցությունն սկսել Է քննարկել նրան կուսակցության շարքերից հեռացնելու հարցը: Մայիսի 11-ին «Հառաջ, հանրապետությունը» ներկայացրել Է թեկնածուների առաջին ցուցակը: Շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆեռանը ճշտել Է, որ նրանց թվում Վալսը չի լինի:
Նշվում Է, որ Վալսը մտադիր Է որպես անկախ թեկնածու ընտրությունների գնալ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանի Էսոնի դեպարտամենտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



