Bentley-ն կթողարկի ավտոմեքենաներ՝ հարդարված սունկերից եւ մեդուզաներից ստացված կաշվով
ЛАЙФBentley ավտոմոբիլային ընկերությունն սկսում Է իր ավտոմեքենաների սալոնների հարդարման համար մշակել արհեստական կաշի, որն ստեղծված կլինի պրոտեինի, սունկերի եւ մեդուզաների հիման վրա, տեղեկացնում Է BBC-ն:
Այս որոշումն ընդունվել Է վեգան գնորդների պահանջները գոհացնելու համար, գրում Է Auto Express-ը՝ վկայակոչելով դիզայնի գծով Bentley-ի տնօրեն Շտեֆան Զիլաֆին:
«Դուք չեք կարող վեգան հաճախորդին վաճառել Bentley-ն, որի հարդարման համար կենդանիների մինչեւ 20 կաշի Է օգտագործվում: Մենք Կալիֆոռնիայում խոսել ենք նման սպառողների հետ եւ լսել, թե նրանք ինչ կցանկանային մեր ավտոմոբիլներից»,- պատմել Է Զիլաֆը:
«Շուտով մենք կներկայացնենք Bentley՝ վեգանների համար հարդարմամբ: Սենսացիա պերճանքի աշխարհում. կաշի պրոտեինների, սունկերի կեղեւի եւ մեդուզաների մզվածքի հիման վրա»,- ճշտել Է ընկերության կառավարիչը:
Ավելի վաղ վեգանների համար Model X քրոսովերը, որտեղ սալոնի հարդարման նյութերը լիովին պատրաստված են սինթետիկ, այլ ոչ թե կենդանական ծագման նյութերից, արդեն պատրաստել Է Կալիֆոռնիայի Tesla ընկերությունը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



