Շշմեցնող լուսանկարներ, որոնք պատկերում են կախարդական բնապատկերներ՝ փռված աստղազարդ երկնքի ներքո
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ինքնուս լուսանկարիչ Օսկար Կեսերչին, ով 2013-ից սկսել է իրականացրել մի հրաշալի ֆոտոնախագիծ՝ լուսանկարելով Ծիր Կաթին գալակտիկան ու ցույց տալով, թե տիեզերքի հրաշքն ինչպիսի տեսք ունի Երկրից, - տեղեկացնում է Dailymail-ը:

Ֆոտոշարքն իրականացնելու համար տաղանդավոր լուսանկարիչը իր տարիների մեծ մասն անց է կացնում Ֆինլանդիայում և Հունաստանում, որտեղ բազմաթիվ անքուն գիշերներ է անցկացրել գեղեցիկ կադրեր ֆիքսելու համար:

Լուսանկարիչը պատմում է, որ Ծիր Կաթինի աստղերը լուսանկարելն իր հետ երբև է կատարված ամենակախարդական բանն էր: Երանության զգացումը լրացնում էին կատարյալ միայնությունն ու համատարած լռությունը:

Կեսերչիի աշխատանքներում հիմնականում ներկայացված են չքնաղ բնապատկերներ, որոնց վերևում «պայթում» են միլիոնավոր մեծ ու փոքր աստղեր:


Անի Գևորգյան
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



