Առողջապահության նախարարությունում քննարկվել են բժշկության մեջ գծային արագացուցիչների կիրառությանն առնչվող հարցեր
ОБЩЕСТВОԲժշկության ոլորտում կիրառվող գծային արագացուցիչներ արտադրող հանրահայտ «Էլեկտա» ընկերության ներկայացուցիչներ, բժիշկներ Իրինա Բոչարովայի և Կարլոս Սանդինի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է չարորակ ուռուցքների բուժման գործում արագացուցիչների դերին, դրանց առանձին տեսակների կիրառության արդյունավետությանը վերաբերող և այլ հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը հետաքրքրվել է նաև աշխարհում գծային արագացուցիչներով բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարմանն առնչվող հարցերով։
«Էլեկտայի» ներկայացուցիչներն առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



