Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մարտ Բաբայան. «Երբ ասում էի, որ ազգանունս Բաբայան է, ինձ տուգանում էին»

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 3-ին կայացավ երգիչ Մարտ Բաբայանի «Холодно»  ձայնասկավառակի շնորհադեսը, որին ներկա էին երգչի ինչպես ընկերներն, այնպես էլ կոլեգաները: Օրեր առաջ Մարտը և նրա պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը հյուրընկալվել էին BlogNews.am–ի խմբագրությունում: Զրույցի ընթացքում պատմել են ձայնասկավառակից, նոր տեսահոլովակից, անձնական կյանքի, ինչպես նաև կայանալիք մենահամերգի մասին:

Մարտի ձայնասկավառակում ընդգրկված է 9 երգ։ Բացի նոր երգերից, կա բոնուս թրեք՝ Աննա Սեմենովիչի երգը, որը Մարտը կատարում է մենակ, «Стоп-Стоп» երգը, որը հիմա երգում է ռուս երգչուհի Զառան, «Քրիստինե», որը նվիրված է երգչուհի Քրիստինե Պեպելյանին։ «Բոլորը հարցնում են, թե ինչու է ձայնասկավառակը կոչվում «Холодно». քանի որ այն ամենահիթայինն է, մենք այդ երգը պարզապես դրել էինք համացանցում և այն բավականին սիրվեց: Ձայնասկավառակն արել ենք ինստագրամի ոճում, այստեղ իմ իրական հետևորդներն են, ոչինչ չենք կեղծել, առաջին էջում իմ ընկերների լուսանկարներն են, ովքեր ինձ հետ են և օգնել են: Ձայնասկավառակի դիզայնի միտքը իմն էր, քանի որ կան շատ տարբեր ձայնասկավառակներ, որտեղ պարզապես լուսանկարներ են գեղեցիկ և ոչ մի տարբերվող բան», - պատմում է Մարտը:

Խոսելով ձայնասկավառակում արդեն իսկ հիթ դարձած երգերի մասին՝ Մարտն առանձնացրեց հետևյալները. «Հայաստանում շատ սիրում են «Люби» երգը, ինչպես նաև «Хочу и боюсь», որն արել ենք դուդուկի նվագակցությամբ: Այս երգը Ռուսաստանում շատ  սիրվեց և միշտ ցանկանում են, որ այն կատարեմ, սակայն, անկեղծ ասած, ես այդ երգին ուշադրություն չեմ դարձրել: Երաժշտությունը գրեմ եմ ես, խոսքերը՝ Աննա Գալկինան»:

Մարտը հանդես է եկել մի քանի դուետներով. Քրիստինե Պեպելյանի, Աննա Դովլաթյանի, Աննա Սեմենովիչի, Մարգարիտա Պոզոյանի և երբ մեկնի Մոսկվա, պատրաստվում է դուետ ներկայացնել Զառայի հետ, ինչպես նաև կովկասում հայտնի երգիչ Գուսեյն Մանապովի հետ. «Կարծում եմ՝ բոլոր երգերն էլ  հաջողվել են, Աննայի հետ դուետն արվել է ավելի ռուսական ոճում: Ինձ այն շատ բան տվեց։ Սա այն երգն է, որ ինձ, օրինակ, հաճախ են զանգում և կանչում միջոցառումներին և հարցում են՝ կարո՞ղ եմ արդյոք այն մեկան երգել»:

 

Երգիչը բուռն ստեղծագործական փուլում է։ Այս փուլում նաև տեսահոլովակ են նկարահանում. «Երգը դանդաղ ոճում է, կոչվում է «Ты Любовь Моя»: Անակնկալ է լինելու, քանի որ տեսահոլովակում նկարահանվելու է հայ հայտնի դերասանուհի, որ դեռ ոչ մի տեսահոլովակում չի նկարահանվել: Երգը ես մի քանի անգամ երգել եմ և միշտ ասում էին, որ այն կարծես հարս և փեսայի պար լինի»:

Երգչի և նրա պրոդյուսեր Սոֆյայի համար շատ կարևոր է, որ իրենց աշխատանքներն առաջինը ներկայացնում են հայ հանդիսատեսին և երկուսն էլ նշում են, որ այստեղ՝ Հայաստանում, միշտ նրանց ոգևորում և քաջալերում են. «Այստեղ մենք մեզ հանգիստ ենք զգում: Անգամ այստեղի հեռուստատեսությունը, ռադիոն։ Մամուլի հետ կարող ես բարի դրացիական հարաբերություններ ունենալ, քանի որ մարդիկ չեն անում սև PR, իսկ Ռուսասատանում այդպես չէ: Իմ կյանքում բավականին շատ է եղել սև PR, որը ինձանից կախված չէր, ես պայմանագրի պատճառով շատ բաներ չէի կարող որոշել: Ես քսան տարեկան էի, ուզում էի հայտնի լինել և գրեթե գնում է այն ամեն ինչի, որպեսզի ստացվեր: Ես չէի կարողանում ասել, որ ես հայ եմ, երբ ասում էի, որ ազգանունս Բաբայան է, ինձ տուգանում էին»:

Չնայած Մարտի ստեղծագործական կյանքը բավականին բուռն է, պարզավում է նա ուզում է ամուսնանալ, և ինչպես Սոֆյան նշեց, կնոջ փնտրտուքների մեջ է. «Երբ մենք Մարտի հետ հաճախ զրուցում ենք, նա միշտ ասում է, որ ուզում է ընտանիք կազմել», - նշեց Սոֆյան, իսկ Մարտն էլ ավելացրեց. «Ինձ շատ են գրում, համերգներին էլ են հաճախ մոտենում:  Մեր հայուհիները շատ գեղեցիկ են և բավականին դաստիարակված: Չեմ ուզում շտապել, և սխալ որոշում կայացնել, քանի որ ես այդ ամենին մոտենում եմ բավականին լուրջ: Հետո իմ կինը պետք է լինի ուժեղ, նա պետք է հստակ իմանա, որ ես արտիստ եմ և ոչ մի խանդ այն մարդկանց հանդեպ, ովքեր սիրում են իմ արվեստը: Նա պետք է վստահ լինի, որ ես նրան եմ սիրում, քանի որ այլ կերպ չի կարող լինել: Նա պետք է համբերատար լինի, որ եթե ինչ-որ տեղ եմ գնացել, ինձ քսան անգամ չզանգի և չհարցաքննի: Միանգամից եմ ասում, որ հարցաքննություններ չեմ սիրում»:

Պարզվում է՝ Մարտի կինը պարտավոր չէ օրվա գրեթե մեծ մասն անցկացնել խոհանոցում, քանի որ երգիչը գուրման չէ և սիրում է ամեն ինչի տնականը. «Ինձ համար կարևոր է լինի միս և բանջարեղեն: Ես երբեք էկզոտիկ ուտեստների սիրահար չեմ եղել, սիրում եմ այն ինչ հասարակ է, ընտանեկան վիճակ և սիրում եմ հասարակ մարդկանց»:

Նա ևս համաձայն է այն տեսակետի հետ, որ հայտնի մարդու համար ընտանիք կազմելը ինչ-որ չափով բարդ է, քանի որ երբեմն արտիստին սիրում են միայն նրա հայտնիության համար. «Կան աղջիկներ, ովքեր պատրաստ են արտիստի համար անել ամեն ինչ, բայց ոչ սիրել: Ես կուզեի, որ իմ կինը չիմանար, որ ես երգիչ եմ, կգնամ Չինաստան, այնտեղից կին կնտրեմ, իհարկե կատակում եմ»:

Յուրաքանչյուր արտիստի համար մի փուլ է գալիս, երբ պետք է մենահամերգ ունենա: Երգչի դեպքում այն կլինի մյուս տարի, երբ կլրանա նրա երեսուն ամյակը: Սոֆյայի խոսքով, համերգը կլինի ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում: Իսկ զրույցի վերջում Մարտը կիսվեց իր երազանքներով. «Երազանքներն ամեն տարիքի հետ փոխվում են:  Ես ուզում եմ, որ իմ մտերիմները լինեն առողջ, դա ինձ համար ամենակարևորն է:  Հայրս, երբ կենաց էր ասում, միշտ ասում էր՝ թող բոլորն առողջ լինեն, հարցնում էի՝ ինչու ես միշտ դա ասում, հետո հասկացա, որ դա ամենակարևորն է: Ուզում եմ միշտ նույն եռանդով աշխատեմ, նոր էմոցիաներ պարգևեմ մարդկանց: Կին ունենամ և երեք երեխա: Իսկ օրինակ արդեն 90 տարեկանում, նստեմ և ասեմ, որ կյանքը ստացվել է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

 

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян