2016–ին կենդանաբանական այգի է այցելել 244 հազար մարդ, վճարել` 145 միլիոն դրամ
ОБЩЕСТВОՀՀ–ում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2016 թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 149 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 854: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված վիճակագրությունից:
Երևանյան 35 հեկտար զբաղեցնող կենդանաբանական այգում կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը կազմում է 10 հեկտար, որից ձմեռման համար նախատեսված է 1,5 հեկտարը: Կենդանաբանական այգին ունի հիմնական 78 աշխատակից:
Ըստ վիճակագրության՝ նախորդ տարվա ընթացքում կենդանիներ տեսնելու համար այգի է այցելել 244 հազար 600 մարդ, որոնցից 20 հազար 300–ը որոշ միջոցառումների շրջանակներում կարողացել են անվճար մուտք ունենալ այգի: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի այգում իրականացվել է 36 էքսկուրսիա, որից 25–ին մասնակցել են միայն դպրոցականներ: Կենդանաբանական այգում, պարզվում է, նաև դասախոսություններ են ընթերցվել, սակայն բավական քիչ՝ ընդամենը 3–ը, որոնց ունկնդրել է 60 մարդ:
Երևանի կենդանաբանական այգում ցուցադրման ենթակա 149 տեսակի կենդանիներից 20 տեսակ ունենք, որ գրանցված են ՀՀ կարմիր գրքում, ընդհանուր առմամբ՝ 142 կենդանի: Եվս 80 տեսակ կամ 403 կենդանի ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: 149 տեսակի կենդանիներից 50–ը թռչուններ են, որից էլ 11 գիշատիչ են:
Նախորդ տարվա ընթացքում այգու ֆինանսական միջոցների մուտքերը կազմել են 448 միլիոն 600 հազար դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմել է 273 միլիոն դրամ: Տարվա ընթացքում բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 145 միլիոն 500 հազար դրամ, որն ամբողջությամբ մուտքի վճարներից է հավաքագրվել:
ԼԻԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



