ԿԸՀ-ն մերժել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու «Ելք» դաշինքի դիմումը
ПОЛИТИКАՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումը՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Դաշինքի դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00-ն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ «Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին հանձնաժողովը մերժում է, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է գլխավոր դատախազություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



