79 տարեկան հասակում մահացել է Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստի հայրը
ОБЩЕСТВО79 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է Ֆասու Անտուանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հայրը:
Այս մասին հայտնում է «The Sun»-ը, անձամբ ֆուտբոլիստը ևս հաստատել է այս տեղեկատվությունը:
Դեռևս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը:
Պոգբան երկու եղբայր ունի, որոնք ևս ֆուտբոլիստներ են՝ Մատյոն և Ֆլորենտինը:
Հիշեցնենք՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2016 թվականի ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյի դիմաց: Այս տեղափոխությունը դարձել է ամենաթանկարժեքը ֆուտբոլի պատմության ընթացքում:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



