Արաբական դաշինքի ռմբակոծությունից Եմենում 60-ից ավելի մարդ է տուժել
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական դաշինքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին ռմբակոծել է Եմենի հարավում գտնվող Սինբան քաղաքը: Վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ` ռմբակոծության հետևանքով 26 մարդ է զոհվել, ևս 38-ը վիրավորվել է: Ռմբակոծության թիրախում Õ § հայտնվել մի տուն, որտեղ այդ պահին հարսանեկան արարողություն էր անցկացվում: Տունն ամբողջությամբ ավերվել է:
Նախորդ ամսվա ընթացքում նմանատիպ դեպք էր գրանցվել Թայիզ քաղաքում տեղի ունեցող հարսանիքի ժամանակ, երբ ավելի քան 130 մարդ էր զոհվել արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով, վիրավորվել էին տասնյակ բնակիչներ: Դաշինքը, սակայն, այն ժամանակ իր վրա չէր վերցրել ռմբակոծության պատասխանատվությունը:
Արաբական դաշինքը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Կարմիր ծովի ափին գտնվող Զուբաբ քաղաքի վրա: Եմենի աղբյուրների փոխանցմամբ` արաբական դաշինքը եմենյան բանակի հետ միասին ազատագրել է ծովափնյա Զուբաբ քաղաքը, ինչպես նաև իր ձեռքն է վերցրել Բաբ էլ Մանդեբի արևելքում գտնվող ռազմական ճամբարը:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբներըգրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ ԱբդՌաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախոÖ �ստի էր դիմելԱդեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-իօդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողություններ ի մյուս՝«Հույսի վերականգնում» փուլը:



